ՓՀԷԿ-եր Որոտան գետի վրա (2014)
Որոտան գետ
Risk Level: 1
| Parameter | Data | Level |
|---|---|---|
| Sruface discharge volume in river section %, water | 9 | 1 |
| Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
7 ՓՀԷԿ Որոտան գետի վրա
ԷկոԼուր
Որոտան գետը անցնում է Հայաստանի տարածքով։ Սյունիքի մայր գետն է, Արաքսի` ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարա (Աղվանո) վտակը և Մինջևան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, ՀՀ սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կիլոմետր-քառակուսի, ՀՀ սահմաններում 2300 կմ քառ։Որոտանի ավազանի մեջ մտնում են 25 գետեր:
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգի արտադրելու համար 2014թ. հունվարի 1-ին տրված լիցենզիաների`Որոտանի վրա կառուցված փոքր ՀԷԿերն են`
- «Որոտնա ՀԷԿ» ՓՀԷԿ, շահագործող` «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 3220 մետր
- «Շինուհայր» ՓՀԷԿ, շահագործող` «Զանգեզուր-95» ԱԿ, դերիվացիայի երկարությունը` 1555 մետր
- «Ռինէ» ՓՀԷԿ, շահագործող` «Ռինէ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 105*2 մետր (210 մետր)
- «Ապրես» ՓՀԷԿ, շահագործող` «Սյունիք» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` դերիվացիայի երկարությունը` 1700 մետր
- «Որոտան-7» ՓՀԷԿ, շահագործող` «ՀԳՆՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 185 մետր
- «Իշխանասար» ՓՀԷԿ, շահագործող` «ՄԻԵԶԵՐՔ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 4356 մետր:
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված կառուցման լիցենզիաների համաձայն՝ Որոտան գետի վրա տրված է «Մանե» ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիան, շահագործող՝ «Կայուր ՀԷԿ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը՝ 4720 մետր։
Այսպիսով, ՓՀԷԿ-երը Որոտան գետը խողովակի մեջ են վերցնում գումարային 15946 մետր երկարությամբ տարածքում, ինչը ընդհանուր առմամբ կազմում է գետի 9%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա նորմալ է գետի համար:
