Լիճքի պղնձի հանքավայր (2011)
Լիճքի պղնձի հանքավայր
Risk Level: 3
| Parameter | Data | Level |
|---|---|---|
| Cu, mg/kg soil | 6287 | 3 |
| Mo, mg/kg soil | 14 | 3 |
| S, mg/kg, soil | 13259 | 3 |
| Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Լիճքի պղնձի հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի
ԷկոԼուր
Լիճքի պղնձի հանքավայրի արդյունաբերական պաշարները կազմում են. հաշվեկշռային պաշարները (B+C1 կատեգորիայի) հանքաքարերինը 34065 հազար տոննա, պղնձինը` 214,2 հազար տոննա, մոլիբդեն մետաղինը` 480 տոննա (միջին պարունակությունը 0,031%):
Հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրու շրջանում` Լիճք գյուղից 3 կմ դեպի հարավ-արեւմուտք:
Տվյալները վերցված են երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքից (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ):
Համաձայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի` հանքավայրի վտանգավորությունը հասնում է 3-րդ աստիճանի՝ այսինքն աղետալի վիճակ է ստեղծում մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար պղնձի, մոլիբդենի եւ ծծմբի բարձր կոնցենտրացիայի պատճառով:
Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական տեղեկատվության` 01.07.2013թ. տվյալներով Լիճքի պղնձի հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվել է «Թաթսթոուն» ՍՊԸ-ին:
