ՓՀԷԿ-եր Ամբերդ (Ամպուր, Ամպերտ) գետի վրա (2014)
Ամբերդ գետ
Risk Level: 2
Parameter | Data | Level |
---|---|---|
Sruface discharge volume in river section %, water | 25 | 2 |
Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Ամբերդ գետը ճգնաժամային վիճակում է
ԷկոԼուր
Ամբերդ (Ամպուր, Ամպերտ) գետը հոսում է Արագածոտնի մարզում: Սկիզբ է առնում Արագած լեռան հարավային լանջերից եւ Ամբերդ գյուղի մոտ աջից միախառնվում Քասաղին: Երկարությունը` 36 կմ, ջրհավաք ավազանը՝ 141 կմ։
2014 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն` ըստ շահագործող ընկերությունների Էլեկտրական էներգիա արտադրող փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական ցուցանիշների` Ամբերդ գետի վրա կառուցված են`
«Ամբերդ ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը, շահագործող` «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2300 մետր
«Ամբերդ ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը, շահագործող` «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 4218 մետր:
Ըստ 2013թ․ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ցուցակի՝ Ամբերդ գետի վրա կառուցվել է «Ամբերդ 3» ՓՀԷԿ-ը, որի դերիվացիայի երկարությունը 2835.1 մետր է, շահագործող՝ «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ։
Գետը ՓՀԷԿ-երի խողովակների մեջ է վերցված 9353․1 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 25․98%-ը:
ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ է ստեղծում գետի համար:
Նշենք, որ Ամբերդ գետի վրա այս ՓՀԷԿ-երի կառուցումն իրականացվել է Ամբերդ կասկադ Մաքուր զարգացման մեխանիզմ ծրագրի շրջանակներում, որը միտված էր կլիմայի փոփոխության դեմ պայքարին։ Սակայն գետի ճգնաժամային վիճակը չի կարող որեւէ կերպ նպաստել կլիմայի փոփոխության մեղմելուն։
Փոքր ՀԷԿ-երը վտանգում են համայնքային անվտանգությունը
Բյուրականում փոքր ՀԷԿ-ի կառուցման հասարակական լսում չի եղել