Երեւանյան լիճ (2012)
Երևանյան լիճ
Risk Level: 3
| Parameter | Data | Level |
|---|---|---|
| Cr, mkg/l water | 640 | 3 |
| NO2, mgN/l water | 0.046 | 1 |
| NH4, mgN/l water | 0.64 | 1 |
| Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Երեւանյան լճի էկոլոգիական վիճակը աղետալի է
ԷկոԼուր
Երեւանյան լճի էկոլոգիական վիճակը աղետալի է: Ըստ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2012թ-ի տարեկան հաշվետվության` քրոմի միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 12,8 անգամ: 4,6 անգամ սահմանային թույլատրելի նորման գերազանցել է նիտրիտ իոնի միջին տարեկան կոնցենտրացիան և 3,2 անգամ` ամոնիում իոնի միջին տարեկան կոնցենտրացիան: Հետեւաբար, Երեւանյան լճում քրոմի պարունակությունը կազմել է 640 մկգ/լիտրում, նիտրիտ իոնի պարունակությունը` 0.046 մգ N/ լիտրում, իսկ ամոնիում իոնի պարունակությունը` 0,64 մգ N/ լիտրում: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` քրոմի պարունակության այս չափը աղետալի է լճի համար:
