Երեւան (2012)

Երեւան


Risk Level: 3

Parameter Data Level
Cr, mkg/l water 640 3
NO2, mgN/l water 0.046 1
NH4, mgN/l water 0.64 1
V, mkg/l water 215 3
NO2, mgN/l water 0.117 1
NH4, mgN/l water 2.24 2
Cr, mkg/l water 790 3
Mn, mkg/l water 250 2
Zn, mkg/l water 50 1
AL, mkg/l water 3588 2
Cr, mkg/l water 880 3
NH4, mgN/l water 10.82 3
Mn, mkg/l water 850 3
NO2, mgN/l water 0.096 1


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Risk Level: 1

Parameter Data Level
Dust, mg/m3 air 1.2 1
NO2, mkg/m3 air 0.096 1


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Risk Level: 3

Parameter Data Level
NO2, mg/m3/air, health 1.56 3
SO2, mg/m3 air, health 3.047 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Էկոլոգիական աղետ Երեւանում

ԷկոԼուր

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում էկոլոգիական աղետ է: Պատճառը քաղաքի ջրային ռեսուրսների եւ մթնոլորտի աղտոտվածությունն է: «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2012թ-ի տարեկան հաշվետվության համաձայն`մայրաքաղաքում փոշու և ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիաները սահմանային թույլատրելի նորմաները գերազանցել են 2,4 անգամ: Արդյունքում փոշին կազմել է 1.2 մգ/մ3, ազոտի երկօքսիդի պարունակությունը` 0.096 մկգ/ մ3: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` օդի վիճակը նորմայի սահմաններում է, սակայն առողջության համար աղետի հասնող վտանգավոր չափերի են եղել մթնոլորտում ազոտի երկօքսիդի եւ ծծմբի երկօքսիդի արտանետումները:  Արաբկիր  համայնքի տարածքի մթնոլորտում ազոտի երկօքսիդի առավելագույն կոնցենտրացիան 2012թ. նոյեմբերի 29-ին եղել է 1,560 մգ/մ3,  ծծմբի երկօքսիդինը` հուլիսի 30-ին` 3,047  մգ/մ3:

Աղետալի վիճակում են նաեւ Երեւանի ջրային ռեսուրսները:

«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»  ՊՈԱԿ-ի 2012թ-ի տարեկան հաշվետվության համաձայն`  Երեւանյան լճում քրոմի  միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 12,8 անգամ նիտրիտ իոնինը` 4,6 անգամ և ամոնիում իոնինը` 3,2 անգամ: Հետեւաբար, Երեւանյան լճում քրոմի պարունակությունը կազմել է 640 մկգ/լիտրում, նիտրիտ իոնի պարունակությունը` 0.046 մգ N/ լիտրում, իսկ ամոնիում իոնի պարունակությունը` 0,64 մգ N/ լիտրում: ԷկոԼուրի մոդելի համաձայն` քրոմի պարունակության այս չափը աղետալի է լճի համար:

Երեւանի միջով հոսող Գետառ գետի գետաբերանում  էլ է էկոլոգիական աղետ` պայմանավորված վանադիումով, քրոմով, ամոնիում իոնով եւ մանգանով բարձր աղտոտվածությամբ: Ըստ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»  ՊՈԱԿ-ի 2012թ-ի տարեկան հաշվետվության`վանադիումը սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 21,5 անգամ, քրոմը` 15,8 անգամ, նիտրիտ իոնը 11,7 անգամ, ամոնիում իոնը 11,2 անգամ, մանգանը` 5,0 անգամ, ցինկը` 1,1 անգամ: Գետի այս հատվածում վանադիումի պարունակությունը ջրում կազմել է 215 մկգ/լիտրում, քրոմինը` 790 մկգ/լիտրում,  նիտրիտ իոնինը` 0.117 մգN/լիտրում, ամոնիում իոնինը` 2.24 մգN/լիտրում, մանգանինը` 250 մկգ/լիտրում եւ ցինկինը 50 մկգ/լիտրում:

Հրազդան գետի ամենակեղտոտ հատվածը Երեւանից ներքեւ` Դարբնիկ գյուղի մոտ ընկած հատվածն է: Ըստ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն»  ՊՈԱԿ-ի 2012թ-ի տարեկան հաշվետվության` գետի այս հատվածում ալյումինի միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցել է մինչեւ 89,7 անգամ, քրոմինը` 17,6 անգամ, ամոնիում իոնինը` 54,1 անգամ, մանգանինը` 17,0 անգամ եւ նիտրիտ իոնինը` 9,6 անգամ: Արդյունքում ալյումինի կոնցենտրացիան կազմել է 3588 մկգ/լիտրում, քրոմինը` 880 մկգ/լիտրում, ամոնիում իոնինը 10.82 մգN/լիտրում, մանգանինը` 850 մկգ/լիտրում եւ նիտրիտ իոնինը` 0.096 մգN/լիտրում:

Հրազդան գետի այս հատվածի աղետալի վիճակը հայտնաբերվել է ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ով:

Ռիսկերի վերլուծություն