Երեւան-Արաբկիր (2012)

Երեւան-Արաբկիր


Risk Level: 3

Parameter Data Level
Արտանետումներ/ընդհանուր/տոննա/արեկան 11863.2 3
Dust/ emmision/ton/year 36.8 2
NO/emmision/ton/year 128.16 3
CO/emmision/ton/year 53.16 3


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Արաբկիրում ձեռնարկությունների արտանետումների հետեւանքով աղետալի վիճակ է ստեղծվել մարդկանց առողջության համար

ԷկոԼուր

Երեւանի Արաբկիր վարչական շրջանում ձեռնարկությունների արտանետումների հետեւանքով աղետալի վիճակ է ստեղծվել մարդկանց առողջության համար: Այստեղ արտանետվող վնասակար նյութերի ընդհանուր քանակը 2012թ. տարեկան կտրվածքով կազմել է 11863.2 տոննա, փոշունը` 36.8 տոննա, ազոտի մոնօքսիդինը (NO)` 128.16 տոննա, շմոլ գազինը (CO)` 53.16 տոննա, մեթանինը (CH4)` 11024, 6 տոննա:

Արաբկիրում տիրող այս վիճակը հայտնաբերվել է ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ով: Մոդելում Երեւանի վարչական շրջաններում արտանետումների հետ կապված իրավիճակը գնահատվել է 2012թ. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությանը տարբեր ձեռնարկությունների կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Մոդելում որպես նորմա ընդունվել է մյուս վարչական շրջանների հետ համեմատած Երեւանի ամենից քիչ աղտոտված վարչական շրջանի` Նուբարաշենի ելքային տվյալները: Այստեղ արտանետումների ընդհանուր քանակը տարեկան կազմել է 3,37 տոննա փոշունը` 1,6 տոննա, ազոտի մոնօքսիդինը` (NO) 0,28 տոննա, շմոլ գազինը (CO)` 1,49 տոննա, ծծմբի երկօքսիդինը (SO2)`  0 տոննա:

Մոդելում աղտոտվածությունը գնահատվել է հետեւյալ սկզբունքով` առողջության համար նախատեսված ցուցանիշների համաձայն, եթե արտանետումները գերազանցում են թույլատրելի նորման 10 անգամ, ապա իրավիճակը գնահատվում է վատ, եթե գերազանցում են 20 անգամ, եւ դա տեւում է 2 օրից ավելի, ապա գնահատվում է որպես ճգնաժամային, իսկ եթե նորման գերազանցում են 30-50 անգամ, եւ դա տեւում է 8 ժամից ավելի, ապա գնահատվում է որպես աղետալի:

Ռիսկերի վերլուծություն