Երեւան-Դավթաշեն (2012)

Երեւան-Դավթաշեն


Risk Level: 2

Parameter Data Level
Dust/ emmision/ton/year 3.32 1
NO/emmision/ton/year 1.57 1
SO2/emmision/ton/year 0.3 2
CO/emmision/ton/year 4.43 1
Արտանետումներ/ընդհանուր/տոննա/արեկան 12.92 1


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Դավթաշենը Երեւանի մաքուր վարչական շրջաններից է

ԷկոԼուր

Դավթաշենը Երեւանի համեմատաբար մաքուր վարչական շրջաններից է: Այս մասին են վկայում ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի արդյունքները: Այս վարչական շրջանում արտանետվող վնասակար նյութերի ընդհանուր քանակը 2012թ. տարեկան կտրվածքով կազմել է 12.92 տոննա, փոշունը` 3.32 տոննա, շմոլ գազինը (CO)` 4.43տոննա,  ազոտի մոնօքսիդինը (NO)` 1.57 տոննա, ծծմբի երկօքսիդինը (SO2)` 0.3 տոննա:

Մոդելում Երեւանի վարչական շրջաններում արտանետումների հետ կապված իրավիճակը գնահատվել է 2012թ. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությանը տարբեր ձեռնարկությունների կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Մոդելում որպես նորմա ընդունվել են մյուս վարչական շրջանների հետ համեմատած Երեւանի ամենից քիչ աղտոտված վարչական շրջանի` Նուբարաշենի ելքային տվյալները: Այստեղ արտանետումների ընդհանուր քանակը տարեկան կազմել է 3,37 տոննա փոշունը` 1,6 տոննա, ազոտի մոնօքսիդինը` (NO) 0,28 տոննա, շմոլ գազինը (CO)` 1,49 տոննա, ծծմբի երկօքսիդինը (SO2)`  0 տոննա:

Մոդելում աղտոտվածությունը գնահատվել է հետեւյալ սկզբունքով` առողջության համար նախատեսված ցուցանիշների համաձայն, եթե արտանետումները գերազանցում են թույլատրելի նորման 10 անգամ, ապա իրավիճակը գնահատվում է վատ, եթե գերազանցում են 20 անգամ, եւ դա տեւում է 2 օրից ավելի, ապա գնահատվում է որպես ճգնաժամային, իսկ եթե նորման գերազանցում են 30-50 անգամ, եւ դա տեւում է 8 ժամից ավելի, ապա գնահատվում է որպես աղետալի:

Ռիսկերի վերլուծություն