Երեւան-Էրեբունի (2012)
Երեւան-Էրեբունի
Risk Level: 3
| Parameter | Data | Level |
|---|---|---|
| Արտանետումներ/ընդհանուր/տոննա/արեկան | 1005.65 | 3 |
| Dust/ emmision/ton/year | 160.76 | 3 |
| NO/emmision/ton/year | 50.3 | 3 |
| SO2/emmision/ton/year | 609.46 | 3 |
| CO/emmision/ton/year | 170.5 | 3 |
| Disastrous Condition | Critical Condition | Normal Condition |
Մթնոլորտային օդի աղետալի աղտոտվածություն Էրեբունիում
ԷկոԼուր
2012թ. մարդկանց առողջության համար աղետալի չափերի աղտոտվածություն է գրանցվել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում: Այստեղ արտանետվող վնասակար նյութերի ընդհանուր քանակը 2012թ. տարեկան կտրվածքով կազմել է 1005.65 տոննա, փոշունը` 160.76 տոննա, ազոտի մոնօքսիդինը (NO)` 50.3 տոննա, շմոլ գազինը (CO)` 170.5 տոննա, ծծմբի երկօքսիդինը (SO2)` 609.46 տոննա:
Էրեբունիում տիրող այս վիճակը հայտնաբերվել է ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ով: Մոդելում Երեւանի վարչական շրջաններում արտանետումների հետ կապված իրավիճակը գնահատվել է 2012թ. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությանը տարբեր ձեռնարկությունների կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Մոդելում որպես նորմա ընդունվել է մյուս վարչական շրջանների հետ համեմատած Երեւանի ամենից քիչ աղտոտված վարչական շրջանի` Նուբարաշենի ելքային տվյալները: Այստեղ արտանետումների ընդհանուր քանակը տարեկան կազմել է 3,37 տոննա փոշունը` 1,6 տոննա, ազոտի մոնօքսիդինը` (NO) 0,28 տոննա, շմոլ գազինը (CO)` 1,49 տոննա, ծծմբի երկօքսիդինը (SO2)` 0 տոննա:
Մոդելում աղտոտվածությունը գնահատվել է հետեւյալ սկզբունքով` առողջության համար նախատեսված ցուցանիշների համաձայն, եթե արտանետումները գերազանցում են թույլատրելի նորման 10 անգամ, ապա իրավիճակը գնահատվում է վատ, եթե գերազանցում են 20 անգամ, եւ դա տեւում է 2 օրից ավելի, ապա գնահատվում է որպես ճգնաժամային, իսկ եթե նորման գերազանցում են 30-50 անգամ, եւ դա տեւում է 8 ժամից ավելի, ապա գնահատվում է որպես աղետալի:
