Երեւան-Քանաքեռ-Զեյթուն (2012)

Երեւան-Քանաքեռ-Զեյթուն


Risk Level: 3

Parameter Data Level
Արտանետումներ/ընդհանուր/տոննա/արեկան 337.98 3
Dust/ emmision/ton/year 10.6 1
NO/emmision/ton/year 10.48 3
CO/emmision/ton/year 32.68 2


 
Disastrous Condition
 
Critical Condition
 
Normal Condition

Քանաքեռ-Զեյթունում բարձր է ազոտի մոնօքսիդով աղտոտվաությունը

ԷկոԼուր

2012թ. մարդկանց առողջության համար աղետալի չափերի հասնող ազոտի մոնօքսիդով աղտոտվածություն է գրանցվել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` կազմելով 10.48 տոննա/տարեկան:

Այս վարչական շրջանում արտանետվող վնասակար նյութերի ընդհանուր քանակը 2012թ. տարեկան կտրվածքով կազմել է 337.98 տոննա, փոշունը` 10.6 տոննա, շմոլ գազինը (CO)` 32.68 տոննա:

Քանաքեռ-Զեյթունում տիրող աղետալի վիճակը հայտնաբերվել է ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ով: Մոդելում Երեւանի վարչական շրջաններում արտանետումների հետ կապված իրավիճակը գնահատվել է 2012թ. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությանը տարբեր ձեռնարկությունների կողմից տրամադրված տվյալների հիման վրա: Մոդելում որպես նորմա ընդունվել է մյուս վարչական շրջանների հետ համեմատած Երեւանի ամենից քիչ աղտոտված վարչական շրջանի` Նուբարաշենի ելքային տվյալները: Այստեղ արտանետումների ընդհանուր քանակը տարեկան կազմել է 3,37 տոննա փոշունը` 1,6 տոննա, ազոտի մոնօքսիդինը` (NO) 0,28 տոննա, շմոլ գազինը (CO)` 1,49 տոննա, ծծմբի երկօքսիդինը (SO2)`  0 տոննա:

Մոդելում աղտոտվածությունը գնահատվել է հետեւյալ սկզբունքով` առողջության համար նախատեսված ցուցանիշների համաձայն, եթե արտանետումները գերազանցում են թույլատրելի նորման 10 անգամ, ապա իրավիճակը գնահատվում է վատ, եթե գերազանցում են 20 անգամ, եւ դա տեւում է 2 օրից ավելի, ապա գնահատվում է որպես ճգնաժամային, իսկ եթե նորման գերազանցում են 30-50 անգամ, եւ դա տեւում է 8 ժամից ավելի, ապա գնահատվում է որպես աղետալի:

Ռիսկերի վերլուծություն