ԷԿՈԼՈԳՆԵՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԵՏԵՐԻ ՎՐԱ ՓՈՔՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՏԵՂ ՁՎԱԴՐՈՒՄ ԵՆ ՁԿՆԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՏԵՍԱԿՆԵՐ

«ԷկոԼուր»

ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է հասարակական կազմակերպություններին` առաջարկելով իրենց կարծիքն արտահայտել փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծի վերաբերյալ, որն առաջադրվել է նախարարության հաստատմանը: Նախագծերի ցուցակում ներառված են` 2 փոքր ՀԷԿ՝ Վարդենիս գետի վրա, մեկական ՀԷԿ՝ Այրք, Ավազան և Գետիկ (Գեղարքունիքի մարզ) գետերի վրա, ինչպես նաև փոքր ՀԷԿ-եր՝ Դեբեդ, Արփա գետերի և Հեր-Հեր ջրամբարի վրա (Վայոց Ձոր):

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, խորհրդակցելով փորձագետների հետ, այս  նախագծերի նկատմամբ բացասական կարծիք է հայտնում այն հիմնավորմամբ, որ նմանատիպ օբյեկտները խաթարում են գետի ջրային ռեժիմը, ինչպես նաև խոչընդոտում են ձկների անցմանը, որոնք ձվադրման համար բարձրանում են դեպի գետի ակունք:

Մայիս 13, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր