GEOPROMINING GOLD-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՄԵԾԱՑՆԵԼ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

ԱրմԻնֆո

Հայաստանում Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի վերամշակման ֆաբրիկան շահագործող GPM Gold ընկերության սեփականատեր GeoProMining ռուսական խումբը 2010թ բյուջետային պլանով նախատեսվում է արդյունահանել 575 850 տոննա հանքաքար և արտադրել 1տոննա 190 կգ ոսկի (38 234 ուցիա):

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանում ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից, 2009թ. ԳՊՄ Գոլդ ընկերության կողմից արդյունահանվել է 476 200 հանքաքար և այդ տարվա ընթացում արտադրվել է 944 369 գրամ ոսկի, ինչը կազմում է 30 362 տրոյան ունցիա. Ներկայումս Ընկերությունը ամսական արդյունահանում և վերամշակում է միջինը 40 000 տոննա հանքաքար, որը կազմում է 30-40 000 տրոյան ունցիա:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ներդրումային ծրագրերի իրականացումը ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությանը (որը մտնում է ԳեոՊրոՄայնինգ Ընկերությունների խմբի մեջ) հնարավորություն կտա մոտակա մի քանի տարիների ընթացքում ամսական երեք անգամ ավելացնել հանքաքարի արդյունահանման և վերամշակման ծավալները` ներկայից 45 000 տոննայից հասցնելով մինչև 150 000 տոննայի:Ներկայումս ԳեոՊրոՄայնինգ-ը նախագծային ինստիտուտների հետ բանակցություններ է վարում ներկայիս գործարանի կառուցման և վերակառուցման հարցի վերաբերյալ: Գործարանում կներդրվեն հանքաքարի հարստացման աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաները:

Ընկերությունը պատրաստվում է ընթացիկ տարում փոփոխել Սոթքի հանքավայրի ստրատեգիական կառուցվածքը: Նախատեսվում է հանքավայրի վերակառուցում, որը կներառի ստորգետնյա աշխատանքները: «Չնայած այն հանգամանքին, որ Սոթքի հանքավայրը հարուստ հանքավայր է, այն բավականին բարդ կառուցվածք ունի` մակաբացման գործակիցը շատ բարձր է, հանքաքարը՝ ամուր, և պահանջվում է վերամշակման բազմաստիճան համակարգ, ինչը պահանջում է զգալի կապիտալ ներդրումներ, ինչպես նաև տեխնոլոգիական և կառուցվածքային փոփոխություններ: Անհրաժեշտ է ներդնել համակցված տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ ընկերությունը կապահովի արդյունավետ արդյունահանման ցուցանիշներ: Մոտակա ժամանակներում կավարտվի համակցված տեխնոլոգիաների ընտրության փուլը և կսկսվեն նախագծային աշխատանքները, որոնց համար անհրաժեշտ կլինի ֆինանսական միջոցներ ներգրավել»,- նշվում է հաղորդագրությունում:

Նշենք, որ ռուսական ԳեոՊրոՄայնինգ Գրուպ ընկերությունը Sterlite Gold Ltd. 100% արժեթղթերը ձեռք բերեց Vedanta Resources միջազգաին ընկերությունից 2007թ Սեպտեմբերին: Sterlite Gold Ltd-ն «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) միակ սեփականատերն էր:

Ներկայումս ԱՈԱՁ-ն վերանվանվել է ԳեոՊրոմայնինգ Գոլդ-ի: ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը միջազգային մասնավոր ընկերություն է` մետաղների դիվերսիֆիկացված բազայով, որը հիմնադրվել է 2001 թվականին: Ընկերությունը մասնագիտանում է մետաղական հանքաքարի արդյունահանման և հարստացման (պղինձ, մոլիբդեն, սյուրմա, ոսկի, արծաթ) աշխատանքներում: Ընկերությունների խումբը մետաղների արդյունահանումն իրականացնում է Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի տարածքներում: Հայաստանում ընկերության հիմնական ակտիվներն են` Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի վերամշակման ֆաբրիկան և Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը:

Փետրվար 17, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր