Ջերմոցային գազերի բարձր արտանետումների նոր ռեկորդ՝ 2021թվականին

Ջերմոցային գազերի բարձր արտանետումների նոր ռեկորդ՝ 2021թվականին

Մթնոլորտային օդում հիմնական երեք ջերմոցային գազերի՝ ածխածնի երկօքսիդի, մեթանի և ազոտի ենթօքսիդի կոնցենտրացիաները 2021 թվականին ռեկորդային բարձր են եղել: Այս մասին նշված է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցում:

«Մեր դիտարկումներն արձանագրել են հիմնական ջերմոցային գազերի ամենաբարձր կոնցենտրացիաները: 2021 թվականին միջին ցուցանիշները հասել են նոր ռեկորդային մակարդակի: Ընդ որում, մթնոլորտում մեթանի կոնցենտրացիայի աճն ամենամեծն է եղել ողջ դիտարկման ժամանակահատվածում։ Ածխածնի երկօքսիդի և ազոտի ենթօքսիդի աճը 2021 թվականին բարձր է եղել 10 տարվա միջին ցուցանիշից:

Մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի ավելացման պատճառը մարդու գործունեությունն է։ Եթե նայենք մթնոլորտում CO2-ի աղբյուրների բաշխումը, կտեսնենք, որ հիմնական մասը գալիս է հանածո վառելիքի այրումից և հողօգտագործման փոփոխությունից: Մոտ 25 տոկոսն իր վրա է վերցնում կենսոլորտն ածխաթթու գազի կլանման պատճառով և մոտավորապես նույնչափ գնում է օվկիանոս:

Մեթանի մեծ մասը՝ մոտ 60 տոկոսը, գալիս է մարդածին աղբյուրներից, իսկ մոտ 40 տոկոսը՝ արևադարձային ճահիճներից կամ տերմիտների բլուրներից։ Ազոտի ենթօքսիդի դեպքում իրավիճակը փոքր-ինչ այլ է. մոտ 60 տոկոսը գալիս է բնական աղբյուրներից, մոտ 40 տոկոսը՝ մարդածին աղբյուրներից։ Այնուամենայնիվ, կոնցենտրացիայի աճը, որը մենք դիտում ենք մթնոլորտում, կապված է հենց մարդու գործունեության հետ», - ՄԱԿ-ի լրատվական ծառայության հետ զրույցում ասել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ավագ գիտաշխատող Օքսանա Տարասովան: 

Լուսանկարը՝ Unsplash/Marcin Jozwiak

Հոկտեմբեր 27, 2022 at 15:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր