Մինչ ծավալվող քաղաքական ճգնաժամը պատում է Երևանի փողոցները, Բեռնի կոնվենցիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի(ՎԶԵԲ) շուրջ վերջին զարգացումները ցույց են տալիս Ամուլսարի ծրագրի դժվար ապագան:
Նինա Լեսիխինա, Ceebankwatch Network, Համայնքային աջակցության համակարգող
Ուժեղ հարվածելով սենսորային էկրանին՝ Փայլակ Թևանյանը չի հանգստացնում զայրացած թռչուններին կամ կոնֆետներ չի փշրում: Փոխարենը նա պարտության է մատնում քլունգով զինված հանքափորներին, երբ վերջիններս շտապում են դեպի ոսկու հանք: Սմարթֆոնների համար խաղ, որը Փայլակը մշակեց՝ «Armenia Save Amulsar» շարժման մասին իրազեկելու համար:
Թևանյանը միայն մեկն է այն գլխավոր հերոսներից, ովքեր նկարահանվել են տեղի լրագրող Թեհմինե Ենոքյանի նոր ֆիլմում, որը փաստում է Ամուլսարը Ջերմուկ առողջարանային քաղաքի մերձակայքում ոսկու հսկա հանքավայր դարձնելու ծրագրից պաշտպանելու շարունակական պայքարի մասին:
Ֆիլմի թողարկումն այս ամիս զուգադիպել է ներքաղաքական դաշտում և միջազգային հարթակներում ընթացող սեյսմիկ տեղաշարժերի հետ, որոնք կարող են ազդել Ամուլսարի հետ կապված վերջնարդյունքի վրա: Ենոքյանի ֆիլմը մանրամասն ներկայացնում է ժողովրդական շարժումը, որը սկիզբ է առել 2007թ. և նոր թափ է հավաքել 2018թ., երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ, անձ, որը մասսայականորեն վայելում էր ժողովրդի աջակցությունը՝ մասամբ այն խոստումների հաշվին, որ վերագնահատվելու են «Լիդիան»-ի սեփականատերի՝ Ամուլսարում ոսկու արդյունահանման պահանջները:
Սակայն Փաշինյանի վարկանիշին մեծ հարված հասցրեց Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված ոչ պոպուլյար համաձայնությունը դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որը սահմանակից է Վայոց ձորի մարզին, որտեղ և գտնվում է Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքը:
Քաղաքական ճգնաժամը, որն այժմ հասունանում է Երևանում, սպառնում են քաղաքացիների և շրջակա միջավայրի անվտանգությանը Ամուլսարի տարածքում: Ծրագրի շուրջ լարվածությունն աճել է, քանի որ տեղացիները հայտնում են, որ «Լիդիան» ընկերությունը սկսել է գործողություններ ձեռնարկել հանքի վերագործարկման համար: Միևնույն ժամանակ, տեղացիները, ովքեր դեմ էին այդ ծրագրին, պատերազմի ընթացքում ծանր կորուստներ կրեցին՝ որոշ դեպքերում կորցնելով իրենց կյանքը: Հանքի հետ կապված նաև քրեական գործ է հարուցվել:
Զարգացումները միջազգային հարթակում
Լեռնային Ղարաբաղում պատերազմը սկսվելուն զուգահեռ՝ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիայի» (Բեռնի կոնվենցիա) քարտուղարությունը, որը հայտնի է որպես Բեռնի կոնվենցիա, 2020թ. սեպտեմբերին գրեց ՀՀ կառավարությանը Ամուլսարի մերձակայքում պահպանվող տարածքների ենթադրյալ խախտումների առնչությամբ՝ 2020թ. մարտին ներկայացված բողոքին ի պատասխան:
Քարտուղարությունը խորհուրդ է տվել, որ իշխանությունները «կանգնեցնեն ցանկացած զարգացում, որը կարող է բացասաբար ազդել Կոնվենցիայով պաշտպանված բնակմիջավայրերի և տեսակների վրա» և «խնդրեց զեկույց ներկայացնել, որը հստակ կարձագանքի ոսկու հանքի խնդրին»:
Քարտուղարության աշխատանքին աջակցելու համար 2021թ. փետրվարին ՀԿ-ները Բեռնի կոնվենցիային ավելի շատ մանրամասներ ներկայացրեցին նախորդ խախտումների վերաբերյալ: Իրենց նամակում ՀԿ-ները նշում են, որ հանքարդյունաբերական գործունեություն սկսելը նշանակում ՝ «պաշտպանության ներքո գտնվող բույսերի կանխամտածված հավաքում, կտրում կամ արմատախիլ անելը» և «բազմացման կամ հանգստի վայրերի դիտավորյալ վնասում կամ ոչնչացում, վայրի կենդանական աշխարհի ծ դիտավորյալ խախտում», որն արգելված է Բեռնի կոնվենցիայով:
Փոխհատուցում տեղի բնակիչների համար
Մինչ Կառավարությունը լուր ստացավ Բեռնի կոնվենցիայից, ՎԶԵԲ-ի Ծրագրերի հաշվետվողականության անկախ մեխանիզմը (ԾՀԱՄ/IPAM) հրապարակեց իր նախնական համապատասխանության գնահատումը 2020 թ. հունիսին ներկայացված բողոքի վերաբերյալ, որով պահանջ էր դրված վերականգնել «Lydian» ընկերության կողմից խախտված իրենց իրավունքները:
Նոյեմբերին հրապարակված համապատասխանության գնահատման հաշվետվության համաձայն՝ դիմումը համապատասխանում է Համապատասխանության ստուգման չափանիշներին, թե արդյոք Ամուլսարի նախագիծը համապատասխանում է ՎԶԵԲ-ի քաղաքականության՝ բնապահպանական և սոցիալական իրավունքները պաշտպանելու պահանջներին:
Բացի այդ, ԾՀԱՄ-ը եզրակացրել է, որ «պետք է ձգտի հետաքննությունը կենտրոնացնել համակարգային խնդիրների բացահայտման վրա, որոնք, հավանաբար, կարող են բացասաբար ազդել համայնքների վրա ինչպես այս ծրագրում, այնպես էլ Բանկի կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերում, բայց կարող են նաև ազդել ծրագրի կատարման և գործարքների բնապահպանական և սոցիալական կայունության վրա»: Որպես հաջորդ քայլ՝ ԾՀԱՄ-ը պլանավորում է այս ամիս հարզացրույցներ անցկացնել բողոք ներկայացրած կողմերի հետ:
Միևնույն ժամանակ, ՎԶԵԲ-ի Համապատասխանության գծով Գլխավոր Տնօրենը քաղաքացիական հասարակության խմբերի կողմից տեղեկացվել է Ամուլսարի ծրագրի հետ կապված բազմաթիվ կոռուպցիոն մեղադրանքների մասին: Եթե Համապատասխանության գծով Գլխավոր Տնօրենը հաստատում է արգելված գործունեության որևէ դեպք` հիմնվելով ապացույցների կամ Գնդեվազում կոռուպցիոն հողային գործարքների վերաբերյալ դատարանի որոշումների վրա, ընկերությունը կարող է հայտնվել ՎԶԵԲ-ի և այլ զարգացման բազմակողմ բանկերի սև ցուցակում:
Թարգմանությունը ԷկոԼուրի
Լուսանկարը: Ceebankwatch Network
Մարտ 11, 2021 at 12:19