Armradio.am
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Հայպետհիդրոմետ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի եւ բնապահպա֊նու֊֊թյան նախարարության վարչատնտեսական բաժնի պետի կող֊մից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ «Հայպետհիդրոմետ»- ի տնօրենը «Սեւանա լճում եւ նրա ավա֊զանում կատարվող հիդրոօդերեւու֊թա֊բա֊նա֊կան մոնիտորինգ» ծրագրի շրջանակ֊ներում հիդրոլոգիական հատուկ նշանակու֊թյան նավ ձեռք բերելու համար, հիմք ընդու֊նելով Ռւոսաստանի «Բրիգանտինա» ընկերության տնօրենի 2005 թվականի նամակի պատ֊ճենը, որ «ՌՄ-376» տեսա֊կի նորակառույց նավն արժե 9-10 միլիոն ռուսական ռուբլի, նշված գինն ընդգրկել է Հայաստանի բնապահպա֊նու֊թյան նախա֊֊֊րա֊րության 2006- ի բյուջետային հայտում:
Նավի մատակարարման համար այդ տարվա պետբյուջեով նախատեսվել եւ հետագայում «Կամար» ընկերությանը վճարվել է 153 մլն դրամ: Պարզվել է, որ Կամար” ընկերությունը ձեռք է բերել ոչ թե 9- 10 մլն ռուբլի, այլ՝ 3 միլիոն 200 հազար ռուբլի արժողության «ԲՊՄ-74» տեսակի ձկնորսական նավ՝ Ռուսաստանի «Ախտարսկա֊յա Սուդովերֆ» ընկերու֊թյու֊նից, հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Բնապա֊հպանության նախարարության վարչա֊տնտեսական բաժնի պետը, նույն նախարարության աշխատա֊կազմի ղեկավարի հրամանով օժտված լինելով պատ֊վիրատուի ղեկավարի լիազորու֊թյուններով, չնայած որ «Կամար» ՓԲԸ-ի ձեռք բերած «ԲՊՄ-74» տեսակի ձկնորսական նավը չի համապատասխանել տեխնի֊կական բնու֊թագրին, այսինքն` ցածր է եղել հայտում ու գնման պայմանագրում նշված տեխ֊նիկական չափորոշիչներից, չի կատարել ծառայողական պարտականությունները եւ կազմակերպության տնօրենի ցուցումով, առանց առարկա֊յական — փաստաթղթային ուսումնա֊սիրության, հաստա֊տել է վերջինիս ներկայացրած 2007թ. մարտի 16-ի եզրա֊կացությունը, թե «Կամար» ընկերության` 153 մլն դրամ արժեքով մատա֊կարարած նավը համապատասխանում է պայմա֊նագրի տեխնի֊կական բնու֊թագրի պահանջներին: Արդյունքում՝ թիվ 1 հանձն֊ման-ընդունման արձա֊նագրու֊թյամբ նավն ընդունվել է բնապահպանության նախա֊րարու֊թյան կողմից, որպիսի գոր֊ծո֊ղություն֊ների հետեւանքով պետության օրինա֊կան շահե֊րին պատճառվել է էական գույ֊քային վնաս:
Նկատի ունենալով, որ ստւգման նյութերով «Կամար» ՓԲԸ ընկերության տնօրենի, գլխավոր հաշվապահի եւ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի, բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի գործողություններում կան ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկա֊նիշ֊ներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու:
Մայիս 26, 2010
