Հետք
Այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցով «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ-ն ընդդեմ Բնապահպանության նախարարության գործով նախնական 3-րդ դատական նիստը: Պատասխանող Անահիտ Հովհաննիսյանը ներկայացրերց իր ձեռքի տակ եղած ապացույցները` փաստաթղթեր, լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքներ: Դրանց համաձայն` այդ արտադրամասը չի զբաղվում ռետինի արտադրությամբ, բնակչության առողջությանը վտանգ չի սպառնում, արտադրամասում առկա է ծխատար խողովակ:
Հայցվորը համարեց, որ Անահիտ Հովհաննիսյանի ներկայացրած ապացույցները, մասնավորապես լաբորատոր հետազոտությունների մասին փաստաթղթերը պատշաճ ձևով կնքված չեն:
Դատավոր Սոսյանը պատասխանողին խորհուրդ տվեց ներկայացնել հայցվորի պահանջին վերաբերող ապացույցները: Իսկ հայցվորի պահանջն է պարտավորեցնել ԲՆ-ին դիմել վարչապետին` ստանալու նրա համաձայնությունը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի 5 հասցեում գործող «Տեխնիկա պլյուս» անվամբ կնիքների արտադրամասում ստուգումներ իրականացնելու համար:
Բնապահպանության նախարարությունը անհրաժեշտ չի համարում դիմել վարչապետին` տանալու նրա համաձայնությունը «Տեխնիկա պլյուս» անվամբ կնիքների արտադրամասում ստուգումներ իրականացնելու համար: ԲՆ երկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանը այդ դիրքորոշումը հիմնավորեց նրանով, որ արտանետումները չեն վնասում մարդկանց առողջությանը: Պատասխանող Անահիտ Հովհաննիսյանը հայցվորի պահանջը համարում է անհիմն` որպես հիմք ընդունելով:
Մայիս 26, 2010
