Տեսչական մարմինն առգրավել է 3623 հատ սիգ տեսակի ձուկ

Տեսչական մարմինն առգրավել է  3623 հատ  սիգ տեսակի ձուկ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 17-ի դրությամբ առգրավել է 3623 հատ ընդհանուր քաշով 1280 կգ սիգ տեսակի ձուկ: Միևնույն ժամանակ Սևանա լճից դուրս են բերվել 22 հատ յուրաքանչյուրը 100 մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանցեր: Այս մասին հայտնում է ՀՀ Բնապահանության և ընդերքի տեսչական մարմինը:
 
Առգրավված ձկները հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին, «Գավառի» մանկատուն, «Դիլիջանի գիշերօթիկ դպրոց»-ին,Դիլիջանի քաղաքապետարանին: Դիլիջանի քաղաքապետարանին հանձնված ձուկը տրամադրվել է Արցախի հանրապետությունից ժամանած ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Դեկտեմբեր 18, 2020 at 15:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր