

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ. հունվարի 8-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 19 դեպքով հաշվարկվել է 15.393.800 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 6 դեպքով նշանակվել է 600 հազար դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 1 գործ (150 հազար դրամի չափով վարչական տուգանք)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.169.920 դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 16 դեպքով հաշվարկվել է 15.343.800 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 6 դեպքով նշանակվել է 600 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 50 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Հունվար 25, 2021 at 11:01
