Ճանաչողական երթուղիներ Խոսրովի արգելոցում

Ճանաչողական երթուղիներ Խոսրովի արգելոցում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բացվել է 9 նոր երթուղի այցելուների համար: «Խոսրովի անտառը» հատուկ ռեժիմի պահպանմամբ տարածք է և կողմնակի անձանց մուտքը խիստ սահմանափակ է: Նոր երթուղիները հնարավորություն կստեղծեն այցելել պատմաճարտարապետական կոթողներ, խոնարհված եկեղեցիներ, Հավուց Թառ, Կաքավաբերդ, Աստղիկի ու Վահագնի ջրվեժներ՝ խստացված վերահսկողության ներքո:

Երթուղիների մասնակից խմբերի առավելագույն թիվը չպետք է գերազանցի 12-ը, որոնց պետք է ուղեկցեն հատուկ պատրաստված էկոտեսուչներ: Երթուղիների մասնակցությունը վճարովի է՝ մեկ անձի մուտքը կազմում է 2000 դրամ:

Ինչպես 2021թ. հունիսի 2-ին «Խոսրովի անտառ» այցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը՝ գոյացող գումարները կուղղվեն արգելոցի զարգացմանը, ներքին կարողությունների ընդլայնմանն ու նյութատեխնիկական վերազինմանը, աշխատավարձերի բարձրացմանն ու գիտական բաղադրիչի զարգացմանը:

Ըստ նրա՝ այս մոտեցումը կբացառի ստվերային շրջանառությունն ու կոռուպցիոն դրսևորումները խիստ ռեժիմով հատուկ պահպանվող տարածքներում:

Երթուղիների մշակման և էկոտեսուչների վերապատրաստման աշխատանքներն իրականացվել են էկոզբոսաշրջային բաղադրիչի ներդրման ծրագրի շրջանակում, որին աջակցել են CNF-ը, GIZ-ը, WWF-ի հայաստանյան գրասենյակը: 

 

Հունիս 03, 2021 at 18:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր