Խոսրովի արգելոցում դժվարացել է ապօրինի որսի նպատակով մուտք գործելը. Ռոմանոս Պետրոսյան

Խոսրովի արգելոցում դժվարացել է ապօրինի որսի նպատակով մուտք գործելը. Ռոմանոս Պետրոսյան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում դժվարացել է ապօրինի որսի նպատակով մուտք գործելը: Այս մասին հունիսի 2-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

«Մտահոգիչ է Գեղամա լեռների հատվածից ապօրինի որսագողության նպատակով ամենագնացներով ներհոսքը դեպի արգելոց: Կանխարգելման միջոցառումների արդյունքում վերջին ամիսներին որսագողության դեմ 3-4 խոշոր «օպերացիա» իրականացվեց: Հայտնաբերվել է 2 որսագողության դեպք, որի վերաբերյալ հաղորդում է տրվել և հարուցվել է քրեական գործ: Նույնականացվել են անձինք: Մեկի դեպքում հաջողվեց որսը կանխել, մյուսի դեպքում երկու սպանված բեզոարյան այծ է հայտնաբերվել: Քրեական գործը ընթացքի մեջ է»,- նշեց նա:

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ հետամուտ է լինելու օրենքով սահմանված ամենախիստ պատիժը կիրառելուն: Նրա կարծիքով՝ որսորդների վարքի վրա ազդել են նաև կանխարգելիչ միջոցառումները: «Խոսրովի արգելոցում եթե չասեմ բացառվել է, բայց շատ դժվարացել է ապօրինի որսի նպատակով մուտք գործելը»,- նշեց Պետրոսյանը:

Հունիս 03, 2021 at 19:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր