Աշակերտների նորարար էկոլոգիական լուծումները․ «Այբ» դպրոցի հետ Climate Uturn-ը անցկացրեց էկոլոգիական ծրագիր

Աշակերտների նորարար էկոլոգիական լուծումները․ «Այբ» դպրոցի հետ Climate Uturn-ը անցկացրեց էկոլոգիական ծրագիր

Հյուրանոցներ վայրի մեղուների համար, էկոլոգիապես կայուն սրճարանի ուղեցույց, ուղղահայաց կանաչապատում և մի շարք այլ նորարարական նախագծեր արդեն
իրագործում են Climate Uturn ծրագրի շրջանավարտները։

«Այբ»-ում տեղի ունեցավ Climate Uturn ծրագրի շրջանավարտների էկոլոգիական նախագծերի շնորհանդեսը։

Krisp և 10Web ընկերությունների աջակցությամբ երեք ամիսների ընթացքում «Այբ» ավագ
դպրոցի 13 աշակերտ մասնակցեցին Climate Uturn ծրագրին, որի ընթացքում ուսումնասիրեցին արդի էկոլոգիական խնդիրներ, համաշխարհային դրական լուծումներ,
ինչից հետո մարզիչների հետ մշակեցին և իրագործեցին իրական խնդիրներ լուծող 7
էկոլոգիական նախագիծ։

Ծրագրի արդյունքում իրագործված նախագծերը լուծումներ են առաջարկում թափոնների
կառավարման, կենսաբազմազանության, կայուն արտադրության, իրազեկվածության
բարձրացման, գյուղատնտեսության և բնական ռեսուրսների օգտագործման ոլորտներում։
Նախագծերն են՝ էկոլոգիապես կայուն սրճարան ստեղծելու ուղեցույց, կանաչապատում 7
մակարդակներով, հյուրանոցներ վայրի մեղուների համար, էկոլոգիապես կայուն դիզայն
Ագարակաձորում, հեծանվային երթևեկության կանոնների մասին իրազեկող հոլովակ և
պաստառ, կայուն տեքստիլի արտադրություն և կտորե թափոնների վերաօգտագործում։
Ծրագրի պիլոտային փուլը տեղի ունեցավ 2020 թվականին «Այբ» ավագ դպրոցի
աշակերտների հետ։ Վերջին 2 տարվա ընթացքում ծրագրին մասնակցել են դեռահասներ
Երևանից, Արմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերից ինչպես նաև Ռուսաստանի Մոսկվա,
Կոլոմնա, Նիժնի Նովգորոդ քաղաքներից։ Ծրագիրն արդեն ունի 160-ից ավել
շրջանավարտ։

Climate Uturn-ը օգնում է դպրոցականներին և ուսանողներին դարձնել իրենց քաղաքներն
էկոլոգիապես կայուն։

Ծրագրի մարզիչները միանում են Քեմբրիջից, Լոնդոնից, Մոսկվայից, Թել Ավիվից և
Երևանից։ Մարզիչների մեջ կան University College London-ի և Cambridge University-ի
շրջանավարտներ։

Climate Uturn-ն իր ծրագրերն իրականացնում է Future Armenian նախաձեռնության
աջակցությամբ։ Ծրագրի ղեկավարն է Դիանա Բադեյանը։ Գործընկերներն են «Այբ»
դպրոցը, GIZ Armenia բնապահպանական ծրագիրը, HeadHunter (Ռուսաստան), 10Web,
Krisp և EasyPay (Հայաստան) տեխնոլոգիական ընկերությունները։

«Այբ» ավագ դպրոցն առաջին կրթական սոցիալական նախաձեռնությունն է
Հայաստանում։ Աշակերտների 75%-ից ավելին ստանում է ֆինանսական աջակցություն։
Սա նշանակում է՝ որևէ աշակերտ, որ ընդունվում է «Այբ» ավագ դպրոց, այստեղ
սովորելու հնարավորությունից չի զրկվում ընտանիքի վճարունակության պատճառով։

Climate Uturn

Մայիս 16, 2022 at 10:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր