Շրջակա միջավայրին պատճառվել է շուրջ 70 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին պատճառվել է շուրջ 70 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023թ. ապրիլի 25-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 29 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 69.214.388 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 866.440 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.580.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 23 դեպք, որից 22-ով հաշվարկվել է 69.211.188 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել՝ 200.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 866.440 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս 6-ով նշանակվել՝ 600.000 դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 3.200 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք: Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 700.000 դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150.000 դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 585.210 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 957.500 դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր։ Նախկինում արձանագրված 5 վնասի հաշվարկով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15.037.999 դրամ։ 25 դեպքով նշանակվել է 2.590.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.029.581 դրամ:

Դիտարկումների վերաբերյալ

Իրականացվել է 3 դիտարկում։

Գործողության կասեցում

Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 1 օբյեկտի գործողություն։

Մայիս 12, 2023 at 13:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր