Մայիսին բնություն բաց թողնված կովկասյան ազնվացեղ եղջերուները՝ Եղեգնուտի բնակչի ֆոտոխցիկում

Մայիսին բնություն բաց թողնված կովկասյան ազնվացեղ եղջերուները՝ Եղեգնուտի բնակչի ֆոտոխցիկում

Մայիսի 22-ին՝ կենսաբազմազանության միջազգային օրը, Լոռու մարզի Եղեգնուտ բնակավայրի շրջակա անտառներում բնություն բաց թողնվեց կովկասյան ազնվացեղ եղջերուի 9 առանձնյակ։ Որոշ առանձնյակներ արդեն հայտնվել են բնակիչների ֆոտոխցիկների թիրախում։

«Վերջերս Եղեգնուտի բնություն բաց թողնված եղնիկները սկսել են ազատ շրջել գյուղի շրջակա սարերով ու անտառներով։ Գյուղացիներն արդեն հաճախ են հանդիպում նրանց»,- «Հանրային լրագրողների ձայնը» ֆեյսբուքյան հարթակում հրապարակում է արել հանրային լրագրող Մանե Հակոբյանը։

Նշենք, որ եղջերուների վրա տեղադրված ռադիովզկապները թույլ կտան ռենջերներին ու էկոպարեկներին հետևելու կենդանիների տեղաշարժին`ապահովելու նրանց անվտանգությունը։



Հունիս 05, 2025 at 15:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր