Առգրավվել է ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին, ռետինե նավակ ու ցանցեր. ԲԸՏՄ

Առգրավվել է ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին, ռետինե նավակ ու ցանցեր. ԲԸՏՄ

Հայտնաբերվել է ապօրինի որսված 20 կգ կենդանի խեցգետին։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչ 1982թ. ծնված Է.Կ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել էր 20 կգ խեցգետին։

Վերջինիս ավտոմեքենայում հայտնաբերված՝ ապօրինի որսամիջոց հանդիսացող ռետինե 1 նավակն ու 11 հատ խեցգետնաորսիչ ցանցերն առգրավված են։

Ապօրինի որսված կենդանի խեցգետնի ողջ խմբաքանակը ևս առգրավվել է և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։

Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Սեպտեմբեր 19, 2025 at 11:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր