

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության «Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճում՝ Հայրավանքին հարող տարածքում, հայտնաբերել են ապօրինի 67 հատ խեցգետնաորսիչ և 18 հատ ձկնորսական ցանց։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, 18 հատ խեցգետին բաց է թողնվել լիճ:
Նշենք, որ Կառավարության 2025թ․ հունիսի 26-ի N865-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները։ Ըստ այդմ՝ 2025թ․ համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։
Հոկտեմբեր 28, 2025 at 11:53
