Tert.am
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի կարծիքով` շատ կարևոր է վերլուծել միգրացիայի բացասական ազդեցությունը Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա` ընդգծելով դրա աղետալիությունը։
Ըստ նրա` ոչ պակաս կարևոր է նաև պարզել` Հայաստանն էկոլոգիական միգրանտներ ունի՞, թե` ոչ: «Իմ փորձագիտական գնահատականով՝ լուրջ արտահոսք այս ուղղությամբ չունենք, սակայն միտումներ կան: Շատ կարևոր է էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ համապարփակ զեկույց ունենալը, ինչը մինչև օրս մեր երկրում չի արվել»,- նշեց նա:
Բնապահպանի խոսքով` և՛ Երևանից, և՛ Հայաստանի մարզերից բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ իրենք բազմաթիվ ահազանգեր են ստանում:
Մայիս 12, 2010
