ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺ-ՄԱՆԿԱՊԻՂԾԸ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՃԱՆԱՉԵՑ, ԻՍԿ ԴԱՏԱԽԱԶԸ ՊԱՀԱՆՋԵՑՆ ՆՐԱՆ ԱԶԱՏԱԶՐԿԵԼ 1.5 ՏԱՐՈՎ

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺ-ՄԱՆԿԱՊԻՂԾԸ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՃԱՆԱՉԵՑ, ԻՍԿ ԴԱՏԱԽԱԶԸ ՊԱՀԱՆՋԵՑՆ ՆՐԱՆ ԱԶԱՏԱԶՐԿԵԼ 1.5 ՏԱՐՈՎ

Էկոլուր

Նուբարաշենի թիվ 11 դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանը, որին մեղադրում էին անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողությունների մեջ (ՀՀ Քրեկան օրենսգրքի 142 հոդված), իրեն մեղավոր է ճանաչել մայիսի 12-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ: Դատարանը բավարարել է մեղադրյալի միջնորդությունը` նրա նկատամբ արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ: Մեղադրող Կարեն Բատիկյանը իր ելույթում պահանջել է Ավագյանին դատապարտել 1.5 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Լևոն Ավագյանը դատական պատասխանատվության ենթարկվեց միայն այն բանից հետո, երբ հասարարկությունը աղմուկ բարձրացրեց այս գործի շուրջ, մասնավորապես, երբ կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի վրայից հանվեց Ավագյանի նկատմամբ զրպարտության և սուտ մատնության մեղադրանքը:

Այս թեմայով հրապարակումները կարդացեք ներքևում:

ՈՒՍՈՒՑՉԻ ԱՐԱՐՔՆԵՐԸ ԴԱՏԱԽԱԶԸ ՈՐԱԿԵՑ «ՊԵԴՈՖԻԼԻԱ» ԵՎ ՊԱՀԱՆՋԵՑ 1.5 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ


Հետք


Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանի գործով դատական նիստը: Մեղադրող դատախազ Կարեն Բադիկյանը Լեւոն Ավագյանի արարքները դպրոցի անչափահաս սաների նկատմամբ որակեց որպես «պեդոֆիլիա» (մանկապղծություն) եւ դատարանից պահանջեց Ավագյանին ազատազրկել 1,5 տարով:

Մեղադրյալ, նախկինում հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լեւոն Ավագյանն իրեն մեղավոր ճանաչեց եւ դատարանից խնդրեց գործը քննել արագացված կարգով: Իսկ գործով տուժող ճանաչված անչափահասներ Դ.Ա.-ի եւ Հ.Ս.-ի փաստաբանները դատարանին միջնորդեցին նիստը շարունակելի դռնփակ կարգով, որպեսզի աղջիկները կարողանան դատարանում ազատ պատմել իրենց նկատմամբ ուսուցչի կողմից կատարված անառակաբարո գործողությունները:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեղադրյալ Ավագյանի միջնորդությունն ընդունեց, իսկ փաստաբաններինը` մերժեց: Տուժողների փաստաբան Ավագ Լալայանը դատարանին հայտնեց, որ կան փաստեր, որոնց մասին աղջիկները չեն պատմել նախաքննության ընթացքում եւ ցանկանում են պատմել դատարանում: Տուժող Հ.Ս.-ն դատարանին ասաց, որ բացի սեռական բնույթի ոտնձգություններից Լեւոն Ավագյանը նաեւ ծեծելու դպրոցի սաներին:

Մեղադրող դատախազ Կարեն Բադիկյանն ասաց, որ աղջիկներն այդ մասին պատմել են քննիչներին եւ ծեծելու հանգամանքն ապացուցված է: Հ.Ս.-ի եւ Դ.Ա.-ի փաստաբանները դատարանից խնդրեցին մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի տուժողները պատրաստեն իրենց ելույթը, որով կհայտնեն, թե ինչպիսի պատիժ են ակնկալում իրենց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած ուսուցչի համար:

Հիշեցնենք, որ Լեւոն Ավագյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով` բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ, որի համար նախատեսված առավելագույն պատիժը 3 տարով ազատազրկումն է:

Մայիս 13, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր