

Էկոլուր
Մայիսի 24-ին ժամը 16:00-ին Էրեբունու և Նուբարաշենի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց նոր բողոքի ակցիա կանցկացվի: Հասարակությունը չի համակերպվում այն բանի հետ, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ, մանկապիղծ Լևոն Ավագյանը չափից դուրս մեղմ պատիժ կստանա:
Հասարակության կարծիքով` դատախազ Կարեն Բատիկյանի պահանջած 1.5 տարի ազատազրկումը, ոչ մի կերպ չի համապատսխանում այն ամենին, ինչ նախկին ուսուցիչը արել է դպրոցի սաների հետ տարիներ շարունակ: Բողոքի ակցիան կընթանա դատավճռի հրապարակմանը զուգընթաց:
«Պաշտպանենք այլասերվածներից մեր մատաղ սերունդը: Դա բոլորիս պարտքն է: Ակտիվ եղեք: Հիշեք, դա կարող էր պատահել և մեր երեխայի հետ»,-ասվում է բողոքի ակցիան կազմակերպող երիտասարդների տարածած հայտարարության մեջ:
Մայիս 20, 2010
