Մարտ 16, 2010 | Կենսաբազմազանություն
2010թ. մարտի 10-ի պաշտոնական նամակով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպահպանական տեսչության պետ Ա. Սահակյանը մասնակիորեն պատասխանեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հարցմանը` «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցող ծառահատումների վերաբերյալ:
Մարտ 04, 2010 | Կենսաբազմազանություն
Խոսրովի անտառ պետական արգելոցի տնօրենի կողմից կատարած շրջայցի ժամանակ, արգելոցին հարող տարածքում հայտնաբերվել է AK-74, 5.45 տրամաչափի ինքնաձիգ` 29 փամփուշտով:
Մարտ 03, 2010 | Կենսաբազմազանություն
Կարմիր գրքում գրանցված կենդանիների` բեզոարյան այծի և մուֆլոնի որս իրականացնելու համար «Որսորդություն Եվրոպայում» կայքը Հայաստանի համար նոր գներ է սահմանել:
Փետրվար 25, 2010 | Կենսաբազմազանություն
Հերթական ահազանգը «Դիլիջան» ազգային պարկից հնչեցրեց երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Այդ ահազանգի հիման վրա «ԷկոԼուր»-ը հարցում է անում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
Փետրվար 24, 2010 | Կենսաբազմազանություն
Որոշ տեղեկությունների համաձայն` որսագողերի մեջ եղել է ռազմական ոստիկանության աշխատակից` «Շակալ» մականունով, որի որսավարի թվում է Սամբա անունով առաջավորասիական մայր հովազը:
Փետրվար 17, 2010 | Կենսաբազմազանություն
Ինչպես նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Հայաստանում տեսակների անհետացման խնդիրն առավել արդի հարցերից մեկն է: Նա հիշեցրել է, որ հանրապետության տարածքում հանդիպում են մոտ 3600 տեսակ բարձրակարգ բույսեր, 550 տեսակի ողնաշարավորներ և 1700 տեսակի անողնաշարավորներ:
Փետրվար 16, 2010 | Կենսաբազմազանություն
Ցավոք, ձկան որսագողության արդյունքի բաց վաճառքը, երբ վաճառողները չեն էլ մտածում վախենալ օրինապահ մարմինների աշխատակիցներից, Հայաստանի համար արդեն բարի ավանդույթ է դարձել:
Փետրվար 11, 2010 | Կենսաբազմազանություն
Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը սիրողական որսի օրենսդրության պահանջների նկատմամբ ստուգումներ է իրականացրել Լոռու և Տավուշի մարզերում:
Փետրվար 10, 2010 | Կենսաբազմազանություն
Հերթական ահազանգն են հնչեցնում երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները: Ինչպես վկայում է Մարիամ Սուխուդյանի կողմից «ԷկոԼուր»-ին տրամադրված տեսանյութը, Ազատի ջրամբարում հունվարի 12-ին 9 որսորդ է եղել:
Փետրվար 10, 2010 | Կենսաբազմազանություն
Խուստուփ, Գնիշիկ եւ Զանգեզուր արգելավայրերում առաջիկայում չի բացառվում գյուղացիական փոքր արտադրամասերի գործունեությունը: Եթե մինչեւ հիմա նման քայլը հատուկ պահպանման ռեժիմի խախտում էր համարվում, ապա մոտ ապագայում կարող է դառնալ միանգամայն թույլատրելի:
Փետրվար 10, 2010 | Կենսաբազմազանություն
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել և առգրավել է 450 հատ սիգ տեսակի ձուկ:
Փետրվար 04, 2010 | Կենսաբազմազանություն
Վստահելի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ 2010թ. հունվարի 1-ից դադարեցված են Սեւանի շրջակայքում տարածքների վարձակալման պայմանագրերի երկարացման, փաստաթղթերի վերագրանցման գործողությունները եւ այլն: Ամենայն հավանականությամբ, կառավարությունը մտադիր է վերոնշյալ խնդիրների վերաբերյալ վերջնական որոշում ընդունել:
Փետրվար 04, 2010 | Կենսաբազմազանություն
Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների որսը պետք է արգելվի՝ սա է բնության սիրահար Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի նոր՝ փոփոխված տարբերակի տրամաբանությունը: ԱԺ-ն ընդունեց այն առանց գոնե մեկ «դեմ» ելույթի:
Փետրվար 04, 2010 | Կենսաբազմազանություն
2010 թվականի փետրվարից Հայաստանի թռչունների պահպանման միությունը (ASPB) հայտարարում է համաեվրոպական «Գարնանն ընդառաջ» նախագծի սկզբի մասին և հրավիրում է բոլոր երեխաներին, ինչպես նաև նրանց ծնողներին և ուսուցիչներին մասնակցել չվող թռչունների վերադարձի դիտումներին:
Հունվար 29, 2010 | Կենսաբազմազանություն
Արդյունքում ոչնչացել է 3.620 ջրային կենդանի: Ֆինանսական տեսանկյունից բնությանը հասցված վնասը կազմում է 3 մլն. 600 հազար դրամ
Հունվար 28, 2010 | Կենսաբազմազանություն
Ինչպես «ԷկոԼուր-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Պեպանյանը, ջրի փորձանմուշներում հայտնաբերվել է ակտիվ քլոր, որը կարող էր դառնալ ձկների մահվան պատճառ:
Հունվար 28, 2010 | Կենսաբազմազանություն
Ի դեպ, ձկնային սպանդի մասին պարոն Գաբրիելյանը տեղեկացավ մեր զանգից եւ շատ զարմացավ, որ նախարարությունը ուսումնասիրություն եւ փորձաքննություն է անում առանց իրենց մասնակցության: «Մեզ չեն էլ հայտնել այդ մասին»,- տարակուսեց ձկնաբանության ինստիտուտի տնօրենը` կասկած հայտնելով, թե ինչպես է նախարարությունը պարզելու դեպքի պատճառներն առանց ձկնաբանների անմիջական մասնակցության:
Հունվար 25, 2010 | Կենսաբազմազանություն
«Ողջ կյանքի ընթացքում ես նման բան չեմ տեսել, որ էս ձեւի ոչնչանա»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Արզնի գյուղի բնակիչը, ով Հրազդան գետում ձկների մասսայական ոչնչացման ականատեսն էր դարձել: «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ հունվարի 23-ին: Մեկնելով դեպքի վայր` Արզնու ձոր, մենք տեսանք գետի հատակը` ծածկված սատկած ձկներով, ծովախեցգետիններով եւ գորտերով: Սեւանյան որորներն արդեն երրորդ օրն էր, սնվում էին գետի մակերես բարձրացած սատկած ձկներով: