ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՀԱՆՔԱՐԴՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ՀՀ Կառավարության մամլո ծառայություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն մայիսի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։

Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության ընթացիկ մանրամասներ եւ հետագա ընդլայնման հարցեր։ Մասնավորապես, կարեւորվել է հանքահումքային արդյունաբերության ոլորտի զարգացումը։ Ընդգծվել է ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ծավալի մեծացմանը։

Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, անդրադարձ է արվել նաեւ հարկային ոլորտում համագործակցության խորացման հարցերին։

Մայիս 31, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր