ՀԱՐՎԱԾԵՆՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԵԿՏՈՐԻՆ ԵԹԵ ՈՉ ՕՐԵՆՔՈՎ, ԱՊԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ

ՀԱՐՎԱԾԵՆՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԵԿՏՈՐԻՆ ԵԹԵ ՈՉ ՕՐԵՆՔՈՎ, ԱՊԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ

ԷկոԼուր

Հասարակական կազմակերպությունները հակաժողովրդավարական են համարում ՀՀ կառավարության 2010թ. օգոստոսի 5-ի համար 1042 Ն որոշումը` ՀՀ արդարադատության նախարարության կազմում ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության տեսչության ստեղծման մասին: Սեպտեմբերի 15-ին հասարակական կազմակերպությունները բողոքեցին այդ որոշման դեմ:

«Մենք կարծում ենք, որ վերոհիշյալ որոշման հիմնավորումը հակասում է ՀՀ օրենսդրության դրույթներին և ուղղված է հասարակական սեկտորի նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելուն»,- նշված է հասարակական կազմակերպությունների դիմումում, որը ներկայացվել էր քննարկման: Դիմումն ուղղված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, կրկնօրինակները կուղարկվեն միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, տարբեր երկրների դեսպանատների, որոնք աջակցում են Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը: Քննարկման ընթացքում դիմումի ներքո ստորագրահավաք սկսվեց, որը կավարտվի սեպտեմբերի 18-ին: Դիմումը կներկայացվի նաեւ սեպտեմբերի 23-ի խորհրդարանական լսումների ժամանակ, երբ կքննարկվի «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Նշենք, որ այս օրինագիծը հասարակական կազմակերպությունների կողմից խիստ ընդդիմության հանդիպեց նրա համար, որ ենթադրում էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից վերահսկողություն սահմանել հասարակական սեկտորի նկատմամբ: Օրինագիծը ՀՀ Ազգային ժողովից հետ կանչելու պահանջի ներքո ստորագրեցին ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ: Անցկացվեց հասարակական ընդլայնված քննարկումների շարք, որոնցում ընգրկվեցին միջազգային կազմակերպություններ, հրավիրվեցին միջազգային փաստաբաններ: Արդյունքում օրինագիծը սառեցվեց:

Արդարադատության նախարարությունը, առաջին հայացքից նայելով, ավելի պարզ լուծում է գտել` այդ փոփոխությունները կատարել կառավարության վերոնշյալ որոշման մեջ:

Առաջարկություն եղավ նաեւ այդ որոշումը բողոքարկել դատական մարմինների միջոցով, որին միացավ քննարկման մասնակիցների մեծամասնությունը:

Սեպտեմբեր 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր