Գետառի ջրերի մաքրման կայանի նախագիծն ուղարկվել է փորձաքննության

Գետառի ջրերի մաքրման կայանի նախագիծն ուղարկվել է փորձաքննության

Գետառ գետի վրա ջրերի կենսաբանական և մեխանիկական մաքրման լոկալ կայանի կառուցման նախագիծն ուղարկվել է փորձաքննության: 2023թ. փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշվեց, որ փորաձաքննությունն անցնելուց հետո կհրապարակվեն կայանի տեխնիկական պայմանները:

Նշենք, որ մաքրման կայանի կառուցման վայրը նախնականորեն ընտրվել է Հրազդան գետ թափվող հատվածը, որը տեղակայված է Շենգավիթ վարչական շրջանի Պոլիպլաստ գործարանի մոտակայքում: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի ընդհանուր 126.701.300 դրամ, որից 5 միլիոն դրամը՝ ջրի մաքրման լոկալ կայանի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, 121.701.300 դրամը՝ ջրի մաքրման լոկալ կայանի կառուցման համար: Այս գումարը նախատեսվում է հատկացնել մայրաքաղաքում գործող արտադրական ձեռնարկությունների կատարած բնապահպանական վճարների մասհանումներից: 

Ծրագրի հեղինակներն ակնկալում են, որ մաքրման կայանի կառուցման արդյունքում Երևան համայնքի սահմաններից դուրս եկող Հրազդան գետը Արարատյան հարթավայրի մյուս համայքներին կհասնի (Գետափնյա, Գեղանիստ, Նորաբաց, Զորակ, Ղուկասավան, Դաշտավան, Դարակերտ) բնապահպանական տեսակետից առավել մաքուր, ոռոգման չափորոշիչներին համապատասխան վիճակում՝ նվազեցնելով գետի և նրա առափնյա տարածքների կենսաբազմազանության (ջրային էկոհամակարգ, թռչուններ) վրա մարդածին բացասական ազդեցությունը: 

 



Փետրվար 14, 2023 at 10:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր