Տեսչական մարմինը կառուցապատողներից պահանջում է իրականացնել մթնոլորտային օդի պահպանության պահանջները

Տեսչական մարմինը կառուցապատողներից պահանջում է իրականացնել մթնոլորտային օդի պահպանության պահանջները
Երևանում օդի մթնոլորտը շարունակում է աղտոտված մնալ: Հիմնական պատճառն աննախադեպ ծավալի շինարարությունն է, նշում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում: Շինարարական ընկերությունների հետ հանդիպման ժամանակ տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել որոշում, որի համաձայն կառուցվող շենքերը պետք է պարտադիր պատված լինեն անթափանց թաղանթով, և հունվարի 1-ից հետո շինթույլտվություն ստացած կառուցապատողները պետք է պարտադիր կատարեն պահանջը, հակառակ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվեն:
 
Հանդիպմանը մասնակցել են Երևանում կառուցապատում ու խոշոր շինարարական գործունեություն իրականացնող 13 ընկերությունների ներկայացուցիչներ: Տեսչական մարմինը հայտնում է, որ տնտեսավարողներին ներկայացվել է բնապահպանական օրենսդրությունը, մասնավորապես՝ մթնոլորտային օդի պահպանության պահանջներին ուղղված համապատասխան միջոցառումները, նաև տրամադրվել են իրազեկման թերթիկներ: Քննարկվել են խոշոր շինարարությունների ընթացքում ի հայտ եկող տնտեսավարողներին հուզող մի շարք հարցեր ու դրանց հնարավոր լուծումները:
 
Լուսանկարը՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի

Մարտ 28, 2023 at 17:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր