

Ավան վարչական շրջանի սկզբնամասում՝ կամրջի հարակից լանջերին, շուրջ 1,1 հա տարածքի վրա իրականացվել են անտառ-տնկարկի վերականգնման և ընդլայնման աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնական կայքից։
«Մեկնարկը տրվել է մայիսի սկզբին։ Այսպիսով, կազմակերպությունն ազդարարում է գարնանային վեգետատիվ ժամանակաշրջանի մասսայական տունկի ավարտի մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մայիս 26, 2023 at 12:54