

Երևանի քաղաքապետարանի սույն թվականի մայիսի 27-ի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ շարունակվում է Մերգելյանի այգու հիմնանորոգումը։ Ըստ քաղաքապետարանի՝ շուրջ 5000քմ զբաղեցնող հանգստի գոտին կվերագտնի իր երբեմնի նշանակությունն ու կառանձնանա նոր լուծումներով: Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի:
Հանգստի գոտու վերածված Երևանյան լճի հարակից տարածքը կառանձնանա նաև կանաչապատման նոր լուծումներով: Շուրջ 130 հասուն ծառ, ավելի քան 2000 թուփ ու բույսեր են տնկվել, անցկացվել է ոռոգման նոր համակարգ:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն արդեն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան:
Նոր Նորքում գտնվող Տորք Անգեղի արձանի հարակից կանաչ գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի:
Մայիս 27, 2024 at 16:35