Երևանը միակ տեղական ինքնակառավարման մարմինն է, որն առաջին անգամ ներդրել է GIS համակարգ: Հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում քաղաքի կառավարման և տեղեկատվության թվայնացման տեսանկյունից:
Այն հնարավորություն է տալիս տեսնել ցանկացած շենքի կամ տարածքի 3D մոդելը, քաղաքի զարգացումն ու կառուցապատումը տարիների ընթացքում:
Հնարավոր է դիտարկել նաև հասարակական տրանսպորտի շարժը և վերահսկել ծառայության որակը։
Այժմ արդեն հնարավոր է հարթակի շնորհիվ հեշտությամբ տեսնել, թե քաղաքի որ հատվածում է առկա աղբի կուտակում, և երբ ու ինչպես է այն վերացվելու:
Համակարգի որոշ ծառայություններ հասանելի են նաև քաղաքացիներին: Այսօր արդեն բնակիչները կարող են հարթակի միջոցով հետևել օդում փոշու աղտոտվածության ցուցանիշներին և վերելակների փոխարինման տարեկան ծրագրի ընթացքին:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Սեպտեմբեր 05, 2024 at 11:43