Գործարկվել են Երևանում կառուցված ջրի մաքրման նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը

Գործարկվել են Երևանում կառուցված ջրի մաքրման նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը

Երևանի քաղաքապետարանը հայտնում է՝ մայրաքաղաքում կառուցված նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը կկանխեն աղբի մուտքն ու կուտակումը Գետառ և Հրազդան գետերում: Դրանց գործարկմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ջրի նախնական կենսաբանական մաքրման կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբը այլևս չի կուտակվելու. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում է նաև հոտի խնդիրը:

Աղբաորսիչ սարքերը տեղադրվել են Շենգավիթ վարչական շրջանում ու Դավթաշենի և Կիևյան կամուրջների միջանկյալ հատվածում: Մաքրման կայանի ու աղբաորսիչ երկու սարքերի կառուցման համար պետական ու համայնքային բյուջեից ընդհանուր առմամբ 368 միլիոն դրամ է հատկացվել:

Դեկտեմբեր 24, 2024 at 16:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր