Երևանի թափոնների կառավարումը. մարտահրավերներ, լուծումներ և բացեր մայրաքաղաքի հատակագծի ու «Կանաչ քաղաք» ծրագրի շրջանակներում

Երևանի թափոնների կառավարումը. մարտահրավերներ, լուծումներ և բացեր մայրաքաղաքի հատակագծի ու «Կանաչ քաղաք» ծրագրի շրջանակներում

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նոր զեկույցում ուսուﬓասիրվել է 2024թ․ ընդունված Երևանի գլխավոր հատակագիծը Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի թիրախներին համահունչության տեսանկյունից։ Այն հրապարակվել է Էկոլուրի կայքում։

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք թափոնների ոլորտի հարցերին։

Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի (ԿՔԳԾ) տեսլականը ենթադրում է մինչև 2030թ. թափոնների կառավարման ժամանակակից ինտեգրված համակարգի ներդրում, որն ուղղորդված կլինի միջազգային չափորոշիչներով՝ ապահովելով նյութապես արդյունավետ տնտեսություն մայրաքաղաքում։ Նշվում է, որ Երևանը գրավիչ կդառնա թափոնների կառավարման նորագույն տեխնոլոգիաներ կիրառող ընկերությունների, ինչպես նաև սպասարկման հարակից ոլորտների համար։

«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի ռազմավարական նպատակների համաձայն՝ արդեն 2030թ. գոյացած քաղաքային կոշտ կենցաղային թափոնների և այլ թափոնների 100%-ը կտեղադրվի թափոնների տնօրինման կամ թափոնների մշակման պատշաճ օբյեկտներում և կկառավարվի ԵՄ չափորոշիչների համաձայն: Իսկ թափոններ գոյացնողների 99%-ից ավելին կվճարի համապատասխան պարտադիր վճար աղբի հավաքման և հեռացման համար:

Ծրագրով նաև նախատեսվում է, որ տեսակավորման և վերամշակման ինտեգրված համակարգը հասույթները կվերադարձնի քաղաքային կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգին: Տարեկան դա կկազմի ավելի քան 20 %: Միաժամանակ ներդրված կլինի հանրությանը մատչելի տվյալների շտեմարան` գոյացած և տնօրինված թափոնների վերաբերյալ:

Նախատեսվում է նաև քաղաքացիների համար անցկացնել տեղեկատվական և իրազեկման քարոզարշաﬖեր՝ թափոնների կառավարման ոլորտի զարգացուﬓերի ու ձեռքբերուﬓերի, ինչպես նաև թափոնների գոյացման կրճատման վերաբերյալ:

Երևանի գլխավոր հատակագծի «Շրջակա ﬕջավայրի վիճակի բարելավման հիﬓական ուղղությունները» բաժնում որպես շրջակա միջավայրի վիճակի բարելավման հիմնական խնդիր ընտրվել է «կենցաղային թափոնների կառավարում՝ Նուբարաշենի աղբավայրի մեկուսացում խնդիրը:

Հատակագծում այս խնդրի առնչությամբ նշված է. «Նուբարաշենի աղբավայրի մեկուսացումը և փակումը հանդիսանում է աղբավայրում տիրող ներկայիս իրավիճակի բարելավման, ինչպես նաև չեզոքացման առումով օպտիմալ լուծման տարբերակներից մեկը։ Դա դիտարկվում է թափոնների կառավարման համալիր ծրագրի համատեքստում, որը կներառի նոր սանիտարական աղբավայրի կառուցում, աղբի տեսակավորում և վերամշակում: 

«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր մյուս ռազմավարական նպատակների առնչությամբ հատակագծում դիտարկուﬓեր չկան:

Էկոլուրի համաձայն՝ անորոշ է նոր սանիտարական աղբավայրի կառուցման և Նուբարաշենի աղբավայրի ռեկուլտիվացման ժամկետը: Այս խնդրի լուծումը Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի կարճաժամկետ ﬕջոցառուﬓերից առաջինն էր և պետք է կատարվեր 2018-2022թթ. ընթացքում: Սակայն այն դեռևս չի կատարվել: Երևանը չի հասել սահմանված նպատակին:

Թափոնամաններ և թափոնների վերամշակում

Հատակագծում նշված է, որ ԵՄ-ի կողմից՝ ֆինանսավորվող «Երևան, Վարշավա Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքին են տրամադրվել թվով 930 նոր թափոնամաններ և դրանց սպասարկման համար 2 նոր բեռնատար մեքենա, ընդլայնվել են տեսակավորման թափոնամանների հասցեները և վերամշակվող թափոնների տեսակները՝ թուղթ, պլաստիկ, ապակի, ալյումինե տարաներ»:

Հատակագծի համաձայն՝ թափոնների կառավարման ոլորտում Երևանի քաղաքապետարանը դիտարկում է համայնք-մասնավոր համագործակցություն ձևաչափը: Երևանի քաղաքապետարանը ստանում է թափոնների վերամշակման վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ քաղաքապետարանի սահմանած ձևաչափով, որոնց իրագործելիության հետ կապված, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների մասնագետների կողմից իրականացվում են տարատեսակ աշխատանքներ և քննարկումներ: Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևան քաղաքում՝ թափոնների կառավարմանն առնչվող հիմնահարցերի քննարկման, ստացվող առաջարկների իրագործելիության գնահատման, ինչպես նաև ոլորտի առաջնահերթությունները սահմանելու նպատակով։ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվում է ոլորտի մանրամասն ուսումնասիրություն և առաջիկայում կներկայացվի ծրագրային առաջարկ:

Հատակագծում նշվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակներում Երևանում ակնկալվում է թափոնների հավաքման հասցեները 135-ից հասցնել 300-ի, թափոնամանները՝ 1200-ի: 2020թ-ից սկսած ծրագրի իրականացման արդյունքում յուրաքանչյուր տարի 30 տոննա պլաստիկ ու 30 տոննա ապակի, շուրջ 600 տոննա թուղթ տեսակավորվել է և վերամշակման ուղարկվել։ «Կանաչապատում և շրջակա ﬕջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կանխատեսուﬓերով՝ թափոնամանների քանակի ավելացման արդյունքում տարեկան 50 տոննա պլաստիկ, 50-60 տոննա ապակի և 1000 տոննա թուղթ կտեսակավորվի և կուղարկվի վերամշակման։

Ըստ Էկոլուրի՝ չնայած իրականացվող աղբի տեսակավորման ﬕջոցառուﬓերին՝ դրանք բավարար չեն։ Թափոնների տեսակավորումը կամավոր ﬕջոցառում է, և ոչ բոլորն են տեսակավորում։ Հաշվի առնելով, որ տարեկան Նուբարաշենի աղբավայրում կուտակվում է 600 հազար տոննա թափոն, ապա 2020թ-ից սկսած աղբավայր չի մտնում տեսակավորված ապակու, պլաստիկի և թղթի ընդհանուր թափոնների ընդամենը 0,11%-ը։

Անգամ եթե այս թափոնների տեսակավորման ծավալներն ավելանան՝ հասնելով, ըստ «Կանաչապատում և շրջակա ﬕջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կանխատեսուﬓերի, ընդհանուր շուրջ 1110 տոննայի, ապա ցուցանիշը կկազﬕ 0,185%:

Այսպիսով, Երևանը չի հասնում «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրով նախանշված ո՛չ ﬕջնաժամկետ, ոչ էլ՝ երկարաժամկետ թիրախն: Մինչդեռ՝ քաղաքային կոշտ կենցաղային թափոնների վերամշակման ցուցանիշը պետք է կազմեր 15%-ից ավելի, իսկ այլ թափոնների համար՝ 30%:

Էկոլուրի դիտարկմամբ՝ այս ուղղությամբ հատակագծում նշված քայլերը հստակ չեն, չկա խնդրի համակարգային կարգավորման ծրագիր:

2025թ․ հունվարին զեկույցի քննարկմանը նվիրված կլոր սեղանի ժամանակ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը, անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրի խնդրին, ասաց. «Նուբարաշենը սանիտարական աղբավայր չէ, ոչ մի նորմի չի համապատասխանում: Դրա փակումը միանշանակ է: Հարց է առաջանում՝ իմաստ ունի փակել հին աղբավայրը և իր փոխարեն բացել նորը: Աշխարհն առաջ է անցել, և շատ քաղաքներ և երկրներ արդեն վերամշակման գործարանների մասին են խոսում, սանիտարական աղբավայր են փակում: Միջազգային տնտեսվարողներից քաղաքում աղբի վերամշակման կայան հիմնելու տարբեր առաջարկներ ենք ստացել: Առաջարկներ եղան նաև կառավարությունից: Այս պահին կա որոշում, որ մասնավոր-համայնք համագործակցության շրջանակում աղբի վերամշակման գործարան հիմնելու ուղղությամբ ենք գնալու, որի համատեքստի մեջ տեղավորվելու է նա Նուբարաշենի աղբավայրի փակումը: Գործընթացը դժվար է և պատասխանատու, որոշել ենք ներգրավել միջազգային գործընկերներին, ովքեր մեզ կօգնեն երկու մրցույթի տեխառաջադրանքներ ստանալ լավագույնին ընտրելու համար: Երկփուլ մրցույթ գարնանը կհայտարարենք և մինչ տարեվերջ կունենանք ավելի շոշափելի տեղեկություն աղբավայրի մասով»:

Փետրվար 06, 2025 at 15:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր