UNEP-ը, REC Caucasus-ը և ՇՄՆ-ն COP17-ին ընդառաջ կազմակերպում են կարողությունների զարգացման աշխատարան (ֆոտոշարք)

UNEP-ը, REC Caucasus-ը և ՇՄՆ-ն COP17-ին ընդառաջ կազմակերպում են կարողությունների զարգացման աշխատարան (ֆոտոշարք)

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (REC Caucasus)՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ կազմակերպում են «Կենսաբազմազանության ռազմավարություններ և հիմնական փաստաթղթեր» թեմայով կարողությունների զարգացման աշխատարան։

Այս նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանին COP17-ի նախապատրաստման գործում, ամրապնդել ազգային շահառուների գիտելիքները ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի (CBD), 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17), Կունմին-Մոնրեալ համաշխարհային կենսաբազմազանության շրջանակի, ՀՀ նորացված Կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի վերաբերյալ։

Այս ձևաչափը նաև հնարավորություն է քննարկելու և սահմանելու Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի նախաշեմին, ինչպես նաև  խթանելու երկխոսությունը և ձևավորելու ընդհանուր պատկերացում Հայաստանի դերի և ներդրման մասին COP17-ի գործընթացում։ 

Առաջին հանդիպումն անցկացվեց նոյեմբերի 20-ին՝ Երևանում։ Այն համախմբեց շրջակա միջավայրի ոլորտում գործող պետական, դիվանագիտական, միջազգային, հասարակական, գիտակրթական կառույցների ներկայացուցիչների։

Ներկայացվեցին COP17-ում Հայաստանի առաջնահերթությունները, ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիան, Նագոյայի և Կարթագենայի արձանագրությունները, Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը, Կենսաբազմազանության ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիրը։

Մանրամասները՝ հաջորդիվ։

Նոյեմբեր 29, 2025 at 19:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր