ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին օրինագծին

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին օրինագծին

Սույն թվականի դեկտեմբերի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիային կից «Գենետիկական պաշարների հասանելիության և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար հիմունքներով համօգտագործման մասին» Նագոյայի արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։

Ըստ որոշման հիմնավորման՝ Նագոյի արձանագրությունը վավերացնելը կամրապնդի պետության ինքնիշխանությունը բնական ռեսուրսների նկատմամբ և կստեղծի դրանց օգտագործումից բխող արդար և շահավետ փոխհարաբերությունների համար իրավական հիմք։ Այն նաև կստեղծի նոր հնարավորություններ միջազգային ֆինանսական աջակցության և գիտատեխնիկական համագործակցության համար։

Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը ստանում է միջազգային մակարդակով ճանաչված գործիքներ վերահսկելու իր կենսաբանական ռեսուրսների օգտագործումն արտասահմանյան սուբյեկտների կողմից, պայքարելու կենսագողության (biopirate) դեմ։ Արձանագրությունը պարտադրում է օգտատերերին կիսվել ստացված օգուտներով՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական ձևով։ Սա թույլ է տալիս ներգրավել ներդրումներ գիտահետազոտական ոլորտում, ստանալ եկամուտներ տեղական գենետիկական ռեսուրսների առևտրային օգտագործումից, զարգացնել կենսաբանական տնտեսությունը և տեղական համայնքների ավանդական գիտելիքները։

Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը հնարավորություն է ստանում լիարժեքորեն մասնակցել գենետիկական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ միջազգային կանոնների և ստանդարտների մշակմանը, օգտվել գլոբալ տեղեկատվական համակարգերից, ամրապնդել արձանագրության ինտեգրումը ազգային կենսաբազմազանության ռազմավարություններում և կլիմայական ծրագրերում։ Արձանագրությունը հիմք է ստեղծում տեխնոլոգիաների փոխանակման, համատեղ հետազոտությունների և գիտելիքի փոխանակման համար։

Դեկտեմբեր 26, 2025 at 15:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր