Կայացավ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման ընթացիկ աշխատանքների քննարկումը

Կայացավ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման ընթացիկ աշխատանքների քննարկումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում կայացավ հանդիպում՝ նվիրված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման ընթացիկ աշխատանքներին։

Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի ոլորտում գործող ավելի քան չորս տասնյակ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկումը վարել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտեի Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը և շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում, մասնակիցները բարձրաձայնել են իրենց դիտարկումներն ու առաջարկները համաժողովի կազմակերպման, բովանդակային ուղղությունների և քաղհասարակության ներգրավվածության ապահովման վերաբերյալ։

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք կարևոր ուղղություններ։

Քննարկումն անցավ կառուցողական մթնոլորտում՝ հատուկ շեշտելով հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների արդյունավետ համագործակցության կարևորությունը համաժողովի հաջող կազմակերպման գործում։

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Հունիս 30, 2025 at 14:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր