ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի 3-րդ աշխատանքային խումբն անցկացրեց հերթական նիստը

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի 3-րդ աշխատանքային խումբն անցկացրեց հերթական նիստը

2025թ․ հոկտեմբերի 28-ին «Էկոլուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 3-րդ աշխատանքային խմբի հերթական նիստը։ Քննարկման օրակարգում ընդգրկված էր երկու հարց։ Առաջինը ՀԱՊ 3-րդ աշխատանքային խմբի համակարգողի ընտրության մասին հարցն էր։ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 3-րդ աշխատանքային խմբի համակարգող,  «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը զեկուցեց 2024-2025թթ․ գործունեության հիմնական արդյունքները։ Մյուս հարցը վերաբերում էր ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (UNCBD) ու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) համագործակցությանը և սիներգիայի հեռանկարներին։ Սիներգիայի հեռանկարների մասին զեկույցով հանդես եկավ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը։

Հանդիպմանը ներկա էին, ինչպես նաև առցանց եղանակով միացել էին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, փորձագետ Ռոզա Ջուլհակյանը և Քրիստինա Տեր-Մաթևոսյանը, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը և փորձագետ Արամ Գաբրիելյանը, Կլիմայական քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամի տնօրեն Մասիս Սարգսյանը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը, Երևանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, «Դալմա-Սոնա» կրթամշակութային հիմնադրամի ղեկավար Ռուզաննա Ղազարյանը և «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանը:

ՀԱՊ 3-րդ աշխատանքային խմբի նիստի արձանագրությունը․ «Հոկտեմբերի 28-ին «Էկոլուր» մամուլի ակումբում տեղի է ունեցել ՀԱՊ 3-րդ աշխատանքային խմբի նիստը։ Օրակարգում էր ՀԱՊ աշխատանքային խմբի համակարգողի ընտրության մասին հարցը, զեկուցող՝ Մարի Չաքրյան, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ։ Մյուս հարցը՝  ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի  (UNCBD) ու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային  կոնվենցիայի (UNFCCC) սիներգիայի հեռանկարը, զեկուցող՝ Արամ Գաբրիելյան, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ։ 

3-րդ աշխատանքային խմբի համակարգող Մարի Չաքրյանը համառոտ ներկայացրեց 2024-2025 թվականների գործունեության հիմնական արդյունքները: Հատուկ ուշադրություն դարձվեց կլիմայական հարցերին, ազգային կլիմայական քաղաքականությանը և Փարիզի համաձայնագրով ստանձնած պարտավորություններին։ 3-րդ աշխատանքային խումբը մասնակցել է COP 29-ի վերաբերյալ համաժողովին և COP 29-ից COP 30 անցման վերաբերյալ համաժողովին, ինչպես նաև ՀՀ «Կլիմայի մասին» օրինագծի և NDC 3.0-ի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումներին: Ներկայում  3-րդ աշխատանքային խումբը կենտրոնացած է COP 17 կենսաբազմազանության գագաթնաժողովի վրա, որը նախատեսված է Երևանում 2026 թվականին: Աշխատանքային 3-րդ խմբի հիման վրա ստեղծվել է COP 17 նախաձեռնող խումբ, որը զբաղվում է այս գործընթացում հանրության մասնակցության հարցերով:

Մարի Չաքրյանը խնդրել է բավարարել 3-րդ աշխատանքային խմբի համակարգողի պաշտոնից իր հրաժարականը՝ ծանրաբեռնվածության պատճառով:

Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Մարի Չաքրյանին իր աշխատանքի համար և նշեցին ԱլԳ ՔՀՖ քարտուղարության կողմից ստացած բարձր գնահատականը, և այն, որ նա հրավիրվեց մասնակցելու ֆորումին որպես պատվիրակ: Մասնակիցները նաև իրենց աջակցությունը հայտնեցին համակարգողի համար վաղաժամկետ ընտրություններ անցկացնելուն և ընտրությունների ժամկետների ու պայմանների շուրջ ՀԱՊ քարտուղարության հետ համաձայնեցնելուն: 

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը ելույթ ունեցավ «Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի միջև սիներգիայի  հեռանկարները» օրակարգային հարցի շուրջ։ Կոնվենցիաների միջև սիներգիան ներկայացվեց «Խազեր»-ի կողմից մշակված նոր Կլիմայական դոկտրինի համատեքստում։

Որոշվեց պատրաստել 3-րդ աշխատանքային խմբի դիրքորոշումն արտացոլող հայտարարություն և հրավիրել միջազգային կազմակերպություններին, պետական ​​​​մարմիններին և շահագրգիռ քաղաքացիական հասարակությանը՝ սիներգիայի հարցի վերաբերյալ հստակ գործողություններ քննարկելու և փաստաթղթին միանալու համար։

Արձանագրությունը կազմվել է ս․թ․ հոկտեմբերի 30-ին, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի կողմից»։

Հոկտեմբեր 30, 2025 at 16:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր