Հայտերի ընդունման հրավեր ԳԷՀ ՓԴԾ -ից․ համայնքների ձայնը՝ COP17-ին

Հայտերի ընդունման հրավեր ԳԷՀ ՓԴԾ -ից․ համայնքների ձայնը՝ COP17-ին

Սկզբնաղբյուր

Հայաստանում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ԳԷՀ ՓԴԾ) առանցքային դեր ունի այն համայնքահեն նախաձեռնությունների աջակցման գործում, որոնք ուղղված են հողերի դեգրադացիայի, կենսաբազմազանության կորստի և կլիմայի փոփոխության խնդիրների լուծմանը՝ ներառական և տեղական մակարդակով առաջնորդվող լուծումների միջոցով:

Հաշվի առնելով միջազգային հանրության մասնակցությունը Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (CBD COP17), ստեղծվում է ռազմավարական հնարավորություն՝ բարձրաձայնելու Հայաստանի տեղական փորձը և ցույց տալու, թե ինչպես են փոքր դրամաշնորհները ձևավորում փոխակերպող բնապահպանական և սոցիալական ազդեցություն, հատկապես՝ ՀԿ-ների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց ու երիտասարդների ներգրավման միջոցով:

  1. Հրավերի նպատակը

Հրավերի նպատակն է բարձրացնել ԳԷՀ ՓԴԾ Հայաստանի տեսանելիությունն ու ազդեցությունը՝ մոբիլիզացնելով ՀԿ-ներին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին, երիտասարդական և կանանց կողմից առաջնորդվող կազմակերպություններին՝ ակտիվորեն ներկայացնելու համայնքահեն լուծումներն ու քաղված դասերը COP17-ի ընթացքում: Ընտրված կազմակերպությունից ակնկալվում է հմտություն և փորձառություն պրոֆեսիոնալ պատմությունների ներկայացման, քաղաքական երկխոսության և գլոբալ ներգրավվածության ոլորտներում՝ համապատասխան միջազգային ցանցերի հետ, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ Պահպանվող տարածքների գլոբալ կոնսորցիումի (Global ICCA Consortium), Բնիկ ժողովուրդների կենսաբազմազանության միջազգային ֆորումի (IIFB), Կենսաբազմազանության կոնվենցիայի կանանց խմբի (CBD Women’s Caucus) և Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական ցանցի (GYBN) հետ:

Նախատեսվում է, որ հայտատուն կվերածի տեղական հաջող պատմությունները մեծ ազդեցություն ունեցող գլոբալ նարատիվի՝ խթանելով քաղաքական երկխոսությունը և ձևավորելով ռազմավարական գործընկերություն հայաստանյան ՔՀԿ-ների և միջազգային քաղաքացիական հասարակության ցանցերի ու դաշինքների միջև:

  1. Ռազմավարական ուղղություններ

Առաջարկները պետք է ներառեն ստեղծագործական մեթոդաբանություններ հետևյալ ուղղություններով աշխատելու համար.

  • Նախա-COP-17 աշխատաժողով. Կազմակերպել և անցկացնել գիտելիքի փոխանակման միջազգային աշխատաժողով համապատասխան ՔՀԿ ցանցերի մասնակցությամբ՝ Հայաստանում COP17-ին անմիջապես նախորդող շաբաթվա ընթացքում (2026 թ. հոկտեմբերի 14-18):
  • Տպավորիչ պատմությունների ներկայացում. Պահպանության տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ տվյալների օրինակները վերածել համոզիչ մուլտիմեդիա բովանդակության և պատմությունների՝ համաշխարհային լսարանի համար:
  • Քաղաքականության առաջմղում. Հարթակների ստեղծում բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների, կանանց և երիտասարդ առաջնորդների համար՝ Կենսաբազմազանության կոնվենցիայի բանակցությունների և միջազգային բնապահպանական երկխոսության վրա ազդելու նպատակով, մասնավորապես՝ COP17 «Բնություն և մշակույթ գագաթնաժողովի» շրջանակներում:
  • Ռազմավարական կապերի հաստատում. Հայաստանյան տեղական ՀԿ-ների համար հնարավորությունների ստեղծում՝ կապվելու միջազգային դոնորների, ՄԱԿ-ի գործակալությունների և գլոբալ գործընկերների հետ՝ հետագա ընդլայնման նպատակով:
  • Ճանաչողական այցեր COP17-ի շրջանակներում. Կազմակերպել և իրականացնել առնվազն երեք ճանաչողական այց դեպի ՓԴԾ գործընկեր կազմակերպությունների ծրագրային տարածքներ (ամսաթվերը ենթակա են հաստատման)՝ խորհրդակցելով ԳԷՀ ՓԴԾ Հայաստանի, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և Հայաստանի կառավարության (որպես COP17-ը հյուրընկալող կողմ) հետ:
  • Գիտելիքի փոխանակում. Ինտերակտիվ տարածքների (ֆիզիկական կամ թվային) ձևավորում, որոնք կցուցադրեն համայնքային մակարդակում գրանցված շոշափելի ազդեցությունները, ներառյալ՝ ներդրումներն ու աջակցությունը Կանաչ գոտու (Green Zone) գիտելիքի և արտադրանքի տոնավաճառին COP17-ի ընթացքում:
  1. Ռազմավարական դրամաշնորհի վերաբերյալ տեղեկատվություն
  • Ռազմավարական դրամաշնորհի գումարը. Մինչև 150,000 ԱՄՆ դոլար:
  • Ծրագրի տևողությունը. Ծրագրի գործողությունները, ներառյալ՝ նախապատրաստությունները COP17-ին, Երևանում կայանալիք միջոցառումները (Կանաչ գոտի, ճանաչողական այցեր) COP17-ի ընթացքում, ինչպես նաև հետ-COP17 ժառանգության փուլը, պետք է ավարտվեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:
  1. Ովքեր կարող են դիմել
  • Հայաստանում գրանցված ՀԿ-ները և համայնքային կազմակերպությունները:
  • Հատուկ ուշադրություն է դարձվելու բնիկ, երիտասարդական և կանանց կողմից առաջնորդվող կազմակերպություններին:
  1. Հատուկ շեշտադրում

Նախապատվությունը տրվելու է այն ծրագրերին, որոնք՝

  • Ակտիվորեն ներգրավում են բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին, երիտասարդներին ու կանանց՝ թե՛ որպես առաջնորդների, թե՛ որպես հիմնական շահառուների:
  • Ցուցադրում են համայնքային մակարդակում արձանագրված շոշափելի, տվյալներով հիմնավորված ազդեցություն:
  • Ցուցաբերում են նորարարություն և կրկնօրինակման բարձր պոտենցիալ՝ համահունչ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակային ծրագրին:
  1. Դիմումի պահանջներ

Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն՝

  1. Լրացված ծրագրային առաջարկի ձևը և մանրամասն ծրագրային բյուջեն:
  2. Կազմակերպության պրոֆիլը և իրավաբանական գրանցման փաստաթղթերը:
  3. Հաղորդակցության հայեցակարգային նկարագիր. Համառոտ ռազմավարություն այն մասին, թե ինչպես են տեղական արդյունքները վերածվելու համոզիչ բովանդակության COP17-ի լսարանի համար:
  4. Լոգիստիկ հայեցակարգային նկարագիր. Նախատեսվող մոտեցման համառոտ ամփոփում՝ ուղղված նախա-COP17 միջազգային աշխատաժողովի (ներառյալ ճանապարհածախսի բյուջեն), Կանաչ գոտու գիտելիքի տոնավաճառի և COP17 ճանաչողական այցերի աջակցմանը:
  1. Ժամանակացույց
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետ. 2026 թ. մայիսի 29
  • Տևողություն. Ծրագրի ավարտը մինչև 2026 թ. դեկտեմբերի 31:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել՝

Սվետլանա Հարությունյան

Ազգային համակարգող

ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագիր

Պ. Ադամյան 14, Երևան 0010

Հեռ.՝ (+374 60) 530000 (ներքին՝ 117), (+374 91) 540765

Էլ. փոստ՝ [email protected]

Կայք՝ http://www.sgp.am

Մայիս 21, 2026 at 11:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր