

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացնում է «Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագիրը։
Այս ծրագրի նպատակն է բարձրաձայնել համայնքների ձայնը և նրանց փորձն ու գիտելիքը հասցնել COP17-ի քննարկումների սեղանին։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացնում է՝ ինչ աշխատանքներ են տարվում տեղում համայնքների հետ և ինչ ակնակլիքներ կան։
Նախատեսվում է 7 համայնքի մասնակցություն, իսկ վերջնարդյունքում՝ համայնքային հռչակագրի կնքում։
Սեպտեմբեր 24, 2026 at 12:58
