

«ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին
(COP17) ընդառաջ՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնի տարածքում տեղի է ունեցել Միավորված
ազգերի կազմակերպության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը։
Արարողությանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը,
«ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար
Աստրիդ Շոմեյքերը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը,
գործընկերներ պետական գերատեսչություններից և միջազգային կառույցներից։

ՄԱԿ-ի դրոշի բարձրացումը խորհրդանշում է համաժողովի նախապատրաստական
աշխատանքների կարևոր հանգրվանը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես հյուրընկալող երկրի, և
Միավորված ազգերի կազմակերպության համագործակցությունը կենսաբազմազանության
պահպանության միջազգային օրակարգի առաջմղման գործում։
Հոկտեմբերի 19–30-ը Երևանը կհյուրընկալի COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր
երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական
հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության
ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։
Համաժողովի ընթացքում «Մերիդիան» էքսպո կենտրոնի Կապույտ գոտում կգործեն ՄԱԿ-ի
համաժողովների կազմակերպման համար սահմանված համապատասխան ընթացակարգերն ու
անվտանգության կանոնները։
.jpg)
Հոկտեմբեր 14, 2026 at 15:15
