

Մեկնարկել է «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը։ Այն կիրականացվի Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի կոնսորցիումի կողմից:
Ծրագրի շրջանակներում 2021թ. մայիսի 5-ին տեղի ունեցավ առաջին առցանց հանդիպումը Հայաստանի, Չեխիայի, Ֆինլանդիայի և այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան, տիկին Անդրեա Վիկտորին, Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեկին և Հարավային Կովկասում Ֆինլանդիայի շրջիկ դեսպան Քրիստի Նարինեն:
Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը և ծրագրի ղեկավար Դեյվիդ Լասինան ներկայացրեցին Թվինինգ ծրագիրը, իրագործման նպատակներն ու ակնկալվող արդյունքները: Կիմո Սիրյանեն և Դեյվիդ Լասինան հանդիպման մասնակիցներին ներկայացրեցին Ֆինլանդիայի Սայմա լճի օղակաձև ծովաշան պահպանության հաջողության պատմությունը և Չեխիայում սկյուռի պահպանման հաջողված օրինակը: Լասինան նաև խոսեց անդրսահմանային Կարպատյան միգրացիոն միջանցքի մասին:
Քննարկմանը հաջորդած հարցուպատասխանից հետո հանդիպման կողմերը հույս հայտնեցին, որ ծրագիրը բավական արդյունավետ կընթանա և լիարժեքորեն կծառայի իր նպատակներին:
Մայիս 05, 2021 at 17:58
