Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ս․թ․ օգոստոսի 1-ին՝ ժամը 9:30-ին, Երևանի Հոլիդեյ Ինն հյուրանոցի «Երևան» դահլիճում (ք․ Երևան, Ամիրյան 2) կազմակերպում է «Քաղաքային պլանավորման երևանյան մարտահրավերները» թեմայով ֆորում-քննարկում։
Ֆորումի նպատակն է քննարկել Երևանի կառուցապատման և գերբնակեցման հետ կապված խնդիրները, դրանց պատճառներն ու հետևանքները, առաջարկել լուծումներ: Միջոցառման ընթացքում կլինեն պանելային ելույթներ և աշխատանքային քննարկումներ, որոնց կմասնակցեն ոլորտի փորձագետներ, քաղաքային պլանավորման մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր:
Հուլիս 30, 2024 at 14:23