Մարտ 10, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
«ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ- պետի ժ/պ Կ. Պապոյանի 12.01.2010թ-ի 032/02 գրության մեջ նշված պատասխանները չեն համապատասխանում իրականությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բնապահպանության նախարարությունը եւ բնապահպանական տեսչությունը ոչ թե բնությունն են պաշտպանում վնաս հասցնող ընկերություններից, այլ պաշտպանում են վնաս հասցնող ընկերություններին»
Մարտ 03, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Փաստագրական պատմություն Հայկական ԱԷԿ-ի եւ «Նաիրիտ»-ի արտադրության փակման եւ վերագործարկման մասին` գաղտնի հաշվետվություններ, ԽՍՀՄ-ի եւ Հայկական ԽՍՀ-ի կառավարությունների արձանագրություններ եւ որոշումներ, ՀԽՍՀ-ի քաղաքական ղեկավարության հուշագրություններ, ՀՀ ղեկավարության հրապարակային ելույթներ, վերլուծություն եւ եզրակացություններ
Մարտ 02, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Բաց նամակ-դիմում Երևանի քաղաքապետ պարոն Գ. Բեգլարյանին
Մարտ 01, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն պարոն Անտոնյանի հայտարարությունն այն մասին, թե Սեւանա լճի ջրի մակարդակը կարող է կապ ունենալ սեյսմիկ իրավիճակի հետ, առնվազն անհիմն ու ոչ գիտական է: Ավելին, տպավորություն է ստեղծվում, թե պարոն Անտոնյանն իր այդ ոչ գիտական հայտարարությամբ փորձում է կանխել լճի ջրի մակարդակի հետագա բարձրացումը` կատարելով շահագրգիռ ինչ-ինչ անձանց, ինչ-ինչ ուժերի պատվերը, ինչը մասնագետին, գիտնականին անհարիր պահվածք է:
Փետրվար 25, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Հերթական ահազանգը «Դիլիջան» ազգային պարկից հնչեցրեց երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Այդ ահազանգի հիման վրա «ԷկոԼուր»-ը հարցում է անում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
Փետրվար 16, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Խնդիրը վերաբերում է Ջերմուկի ըմպելասրահի լճակի եւ «Օլիմպիա» առողջարանի միջեւ գտնվող ու քաղաքային այգու հատվածը հանդիսացող տարածքին: Այնտեղ բարձրակարգ հյուրանոցի կառուցման ու համաքաղաքային կենտրոնի ստեղծման պատճառաբանությամբ` Ջերմուկի քաղաքապետարանը 29.547 քմ մակերեսով հողամաս է հատկացրել, որն էլ օտարվել է Վայոց Ձորի մարզպետի միջնորդության հիման վրա` լիազոր մարմնի համաձայնությամբ:
Փետրվար 16, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Փետրվարի 12-ին Հայաստանում Ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնում տեղի ունեցավ «Ուրանաֆոբիա» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում էր Հայաստանում ուրանի ծրագրի իրականացման մասին:
Փետրվար 16, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Բնապահպաններն ու Սյունիքի մարզի բնակչությունն իրենց անհանգստություն են արտահայտում ոչ թե ուրանի հետախուզման, այլ հետագայում հանքի արդյունահանման կապակցությամբ:
Փետրվար 16, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Սյունիքում ուրանի հետախուզուման աշխատանքներում, որոնք կշարունակվեն 3-5 տարի, ներգրավված են նաև ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներ, ինչպես նաև ռուս մասնագետներ` «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի ղեկավարությամբ:
Փետրվար 15, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
«Հետքը» «Ծառահատումներ Ծովինար գյուղում» վերնագրի ներքո հրապարակել է ընթարցողներից մեկի տրամադրած լուսանկարները` Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում կատարված ծառահատումների մասին: Այս առնչությամբ ԲՆ հասարակայնության հետ կապերի բաժից հայտնում են
Փետրվար 11, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
«Ես տեսել եմ կոտրած լապտերներ: Ուշադիր նայելով` հասկացա, որ յուրաքանչյուր կոտրած լապտի կողքին նոր կտրած ծառերի կոճղեր կան»: Այս ահազանգը հնչեցրեց Հայաստանում «National Geographic Traveler» ամսագրի հրատարակիչ Տիգրան Մանգասարյանը:
Փետրվար 04, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Վստահելի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ 2010թ. հունվարի 1-ից դադարեցված են Սեւանի շրջակայքում տարածքների վարձակալման պայմանագրերի երկարացման, փաստաթղթերի վերագրանցման գործողությունները եւ այլն: Ամենայն հավանականությամբ, կառավարությունը մտադիր է վերոնշյալ խնդիրների վերաբերյալ վերջնական որոշում ընդունել:
Դեկտեմբեր 08, 2009 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
«Կիսելով բնապահպանական ՀԿ-ների մտահոգությունը, առաջարկում եմ, որպես առաջին քայլ,համատեղ անցկացնել փոքր ՀԷԿ-երի ուսումնասիրություն/հասարակական մոնիտորինգ/ եւ դրանց արդյունքների հիման վրա նախանշել հետագա քայլերը եւ գործողությունները»,- նշված է«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության թիվ 5/04.1/1583.09 նամակում:
Հոկտեմբեր 21, 2009 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Կապան (Սյունիքի մարզ) համայնքի ներկայացուցիչները` ի դեմս «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի, չեն կարողանում ՀՀ բանապահպանության նախարարությունից ստանալ «Deno Gold Mining» ընկերության գործունեության վերաբերյալ պետական բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքները:
Հոկտեմբեր 20, 2009 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
«Ջրվեժ» անտառապարկի պատմությունը, կարելի է ասել, այն քչերից է, երբ հասարակական կազմակերպությունների եւ լրագրողների ձայնը ոչ միայն լսվեց մեր կառավարության կողմից, այլ նաեւ դրական արձագանք ստացավ:
Հոկտեմբեր 16, 2009 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
2009թ. Սեպտեմբերի 30-ին` ԵԽԽՎ-ում, հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ մարդու առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի պաշտպանությամբ եւ կասկածի տակ դրեց Թեղուտի հանքավայրի շահագործման օրինականությունը: Ի պատասխան` «Վալլեքս» խմբի ընկերությունները` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արտոնգրի սեփականատերը, հանդես եկավ պատգամավորի զեկույցի հերքմամբ:
Հոկտեմբեր 09, 2009 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
«Ջրվեժ» անտառապարկից օտարված սոճու անտառը պետք է անհապաղ վերադարձվի անտառապարկին, իսկ կառավարության 684-Ն որոշումը վերանայվի անտառապարկի ամբողջականության օգտին: Հոկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանի հետ հանդիպան եկած հասարակական կազմակերպությունների հստակ դիրքորոշումն էր` 21,76 հա տարածքը վերադարձնել «Ջրվեժ» անտառապարկին: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ:
Հոկտեմբեր 06, 2009 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Ալավերդի քաղաքին հարակից (Լոռու մարզ) արտադրական թափոնների աղբավայրը, որը հայտնի է որպես Մադանի գերեզմանոց, շատ է անհանգստացնում քաղաքի բնակիչներին: