Բնապահպանական օրենսդրության մի շարք փոփոխություններ են նախատեսվում

Բնապահպանական օրենսդրության մի շարք փոփոխություններ են նախատեսվում

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում շրջանառության մեջ են դրվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Փոփոխությունների նախաձեռնողը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն է: Նշվում է, որ նախագծերի մշակումը բխում է 2018 թ-ի ապրիլի 11-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՕ-313-Ն օրենքի 3-րդ հավելվածի և կառավարության 2021 թվականի նոյեմբերի 14-ի N1902-Լ որոշման 13.1 կետի պահանջներից։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի շրջանակներում պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի մշակման և նախատեսվող գործունեություն իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները։

Նշենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը, որը կարգավորում է բնապահպանական փորձաքննության գործընթացը, տարիներ շարունակ ենթարկվել է բնապահպանական հանրության քննադատությանը: Ակնկալվում է, որ մասնագիտացված հասարակությունն իր դիրքորոշումը կներկայացնի նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ:

Օրենսդրական փոփոխությունների փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ:

Փետրվար 15, 2022 at 14:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր