Հայաստանի 7 մարզի 27 խոշորացված համայնքում ներկայում ֆոտովոլտային վահանակներ են տեղադրվում: Ծրագրի իրականացման համար 2 միլիարդ դրամ է տրամադրվել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Նախատեսված է ֆոտովոլտային վահանակներ տեղադրել համայնքային նշանակության հաստատությունների տանիքներին՝ մշակույթի տներ, մարզադպրոցներ, մանկապարտեզներ և այլ կառույցներ: Ծրագիրն իրականացնող Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը նշում է, որ հաստատությունների ընտրությունը կատարվել է՝ դրանց կողմից էլեկտրաէներգիայի սպառման մեծությունը հաշվի առնելով:
Ծրագրով արդեն իսկ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի մանկապարտեզի ու մարզամշակութային կենտրոնի տանիքներին տեղադրվել են ֆոտովոլտային վահանակներ՝ այդկերպ ազատելով տվյալ կառույցներին էլեկտրաէներգիայի վճարից և նվազեցնելով համայնքային բյուջեի ծախսերը։ Համայնքային մանկապարտեզն արդեն կարողանում է արտադրված էլեկտրաէներգիայի հաշվին բավարարել կառույցի պահանջները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հուլիս 06, 2022 at 14:23