

2020 թ. հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ՀՀ անտառաբուծության ոլորտում իրականացվել է 231 միլիոն 480 հազար դրամի աշխատանք, ինչը 2.5 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված աշխատանքների ծավալը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեիի պաշտոնական կայքից:
2020 թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող փաստաթղթի համաձայն, փայտամթերման համար այս տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքներում հատկացվել է 99 միլիոն 853 հազար 200 դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակատվածի համար նախատեսված գումարի համեմատ նվազել է 1.9%-ով:
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին անտառաբուծությունում և փայտամթերումների ոլորտում մատուցված ծառայությունների համար էլ ծախսվել է 795 միլիոն 321 հազար դրամ, ինչը նախորդ տարի ավելի է եղել 16.3%-ով։
Նոյեմբեր 17, 2020 at 15:01
